Մելպուրնի մէջ (Աւստրալիա) տեղի ունեցող Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Գ. հանգրուանին ծիրին մէջ, Ռուսիան ներկայացնող հայ թենիսվումըն Մարկարիթա Գասպարեան, շարունակելով իր յաղթանակներու շարքը, 6-3 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Եուլիա Փութինցեւային (Ղազախստան):
21 տարեկան Գասպարեան, որ աղջկանց աշխարհի ընդհանուր դասաւորման մէջ կը գրաւէ 58-րդ դիրքը, Դ. հանգրուանին բաւական կարեւոր ճակատում մը ունի կատարելիք, երբ իր դէմ ունենայ թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզը:
Դ. հանգրուանի (1-16-րդ հանգրուան), իրենց տոմսերը ապահովեցին նաեւ շարք մը ուրիշներ, որոնց կարգին` Թոմաս Պերտիչ, Նովաք Տիոքովիչ, Մարիա Շարափովա եւ ուրիշներ:
Ստորեւ` երէկուան Գ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 6-րդ) – Նիք Քիրկիոս (Աւստրալիա) 6-3, 6-4, 1-6 եւ 6-4
Ռոպերթօ Պոթիսթա (Սպանիա, 24-րդ) – Մարին Սիլիչ (Խրուաթիա, 12-րդ) 6-4, 7-6 եւ 7-5:
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, առաջին) – Անտրէաս Սեփփի (Իտալիա, 28-րդ) 6-1, 7-5 եւ 7-6:
Ժիլ Սիմոն (Ֆրանսա, 14-րդ) – Ֆետերիքօ Տելպոնիս (Արժանթին) 6-3, 6-2 եւ 6-4:
Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա, 9-րդ) – Փիեռ Հիւկուես Հերպեր (Ֆրանսա) 6-4, 7-6 եւ 7-6:
ԱՂՋԻԿՆԵՐ
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Տարիա Քասաթքինա (Ռուսիա) 6-1 եւ 6-1:
Մարկարիթա Գասպարեան (Ռուսիա) – Եուլիա Փութինցեւա (Ղազախստան) 6-3 եւ 6-4:
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 4-րդ) – Մոնիքա Փուիկ (Փորթօ Ռիքօ) 6-4 եւ 6-0:
Աննա-Լենա Ֆրիտսամ (Գերմանիա) – Ռոպերթա Վինչի (Իտալիա, 13-րդ) 0-6, 6-4 եւ 6-4:
Մարիա Շարափովա (Ռուսիա, 5-րդ) – Լորըն Տէյվիս (Միացեալ Նահանգներ) 6-1, 6-7 եւ 6-0: