
Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 20-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, առաջին երեք դիրքերը գրաւողները` Աթլեթիքօ Մատրիտ, Պարսելոնա եւ Ռէալ Մատրիտ, յաղթանակներ արձանագրեցին, ինչ որ դասաւորման պատկերը եւ անոնց միջեւ գտնուող կէտերու տարբերութիւնը պահեց անփոփոխ:
Պարսելոնա, որ մրցում մը նուազ կատարած է, 6-0. արդիւնքով ջախջախեց Աթլեթիքօ Պիլպաոն: Լուիս Սուարեզ հեթրիք մը իրագործեց (47-րդ, 69-րդ եւ 82-րդ), մինչ մէկական կոլ նշանակեցին Լիոնել Մեսսիի (7-րդ` փենալթիով) Նէյմար (31-րդ) եւ Իվան Ռաքիթիչ (62-րդ): Նշենք, որ 5-րդ վայրկեանին Պիլպաոյի մարզիկ Կորքա Մորենօ կարմիր քարտ մը ստացաւ:
Կերըթ Պէյլի (7-րդ), Քրիսթիանօ Ռոնալտոյի (9-րդ եւ 18-րդ) եւ Քարիմ Պենզեմայի (12-րդ եւ 41-րդ) նշանակած կոլերուն շնորհիւ, Ռէալ Մատրիտ 5-1 արդիւնքով յաղթեց Սփորթինկ Խիխոնի:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Սեւիլլա – Մալակա | 2-1 |
| Սելթա Վիկօ – Լեվանթէ | 4-3 |
| Վիարէալ – Ռէալ Պեթիս | 0-0 |
| Ռէալ Սոսիետատ – Տեփորթիւօ Քորունա | 1-1 |
| Վալենսիա – Ռայօ Վայեքանօ | 2-2 |
| Ռէալ Մատրիտ – Սփորթինկ Խիխոն | 5-1 |
| Կեթաֆէ – Էսփանիոլ | 3-1 |
| Լաս Փալմաս – Աթլեթիքօ Մատրիտ | 0-3 |
| Պարսելոնա – Աթլեթիքօ Պիլպաօ | 6-0 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Էյպար (7) – Կրանատա (17) | 21:30 |


