Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանը կը սկսի շաբաթ, 2 յունուար 2016-ին, յետմիջօրէի ժամը 16:00-ին, երբ Նուհատ Նաուֆալի անուան մարզահամալիրին մէջ (Զուք) տեղի կ՛ունենայ Թատամոն – Մութթահետ մրցումը:
ՀՄԸՄ-ի տղոց խումբը իր մրցումը կը կատարէ երկուշաբթի, 4 յունուարին, երբ երեկոյեան ժամը 20:30-ին Տիք Մըհտիի մէջ հիւրը կ՛ըլլայ Շանվիլի:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ՇԱԲԱԹ, 2 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Թատամոն – Մութթահետ | 16:00 | Նուհատ Նաուֆալ Համալիր |
ԿԻՐԱԿԻ, 3 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
Հուփս – Սաժես | 16:00 | Միշել Մըր |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 4 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Շանվիլ – ՀՄԸՄ | 20:30 | Տիք Մըհտի |
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 5 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
Պիպլոս – Լուէյզի | 18:00 | Ժիպէյլ |