Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, 5-0 արդիւնքով յաղթեց Մեթըն խումբին:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր 6-րդ յաղթանակը, ամրապնդեց իր 3-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 19 կէտ:
Նշենք, որ ՀՄԸՄ Պէյրութ (Ա. խմբակ) նախորդ շաբաթավերջին մրցում չկատարեց:
Ստորեւ` Բ. խմբակին դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Հըրրիէ | 7 | 0 | 1 | 58 | 15 | 21 |
2.- Ներքին ապահովութեան ուժեր | 7 | 0 | 1 | 44 | 19 | 21 |
3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 6 | 1 | 1 | 51 | 23 | 19 |
4.- Լուէյզի | 5 | 1 | 2 | 30 | 26 | 16 |
5.- Ռաուտա | 4 | 0 | 4 | 35 | 16 | 12 |