Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ հրապարակուեցաւ ցանկը այն ֆութպոլիստներուն, որոնք նախորդ շաբաթավերջին իրենց խումբերուն կատարած մրցումներուն ընթացքին դեղին քարտեր ստացան:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբէն դեղին քարտ ստացան` Ալի Ռիֆահի, Սերժ Չաքըրեան, Ժան-Փոլ Քոնճեան, Յարութ Սարգիս եւ Յակոբ Տօնապետեան:
Սաժեսի մարզիկ Նեզիհ Թայ վեց մրցումով կախակայուեցաւ:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով Նեպի Շիթ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ Սալամ Զղարթա` հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի:
Նեպի Շիթ իր յաջորդ մրցումը պիտի կատարէ իր դաշտէն դուրս` պատժուելուն պատճառով:
Ոչ մարզավայել կեցուածք ունենալուն պատճառով Նեպի Շիթի պատասխանատուներէն Եուսեֆ Պաալպաքի 2 ամիսով կախակայուեցաւ:
Երեքական մրցումով կախակայուեցան Սայիտ Իսքանտար (Ախա Ահլի Ալէյ) եւ Խալետ Սքաֆ (Ումմալ Թրիփոլի), մինչ երկու մրցումով` Մուսթաֆա Խաթիպ (Ահլի Սայտա):
Ումմալ Թրիփոլի հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանին յայտագիրը, որ կը սկսի ուրբաթ, 18 դեկտեմբերին:
ՀՄՄ Ա. հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ Հարըֆ Ըրտէ Խէյրին: Մրցումը տեղի պիտի ունենայ` կիրակի, 20 դեկտեմբերին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, Սալամ Զղարթայի դաշտին վրայ:
Ինչ կը վերաբերի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութեանց, մրցումները պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Նըժմէ | 14:15 | Քֆարժոզ |
| Սալամ Զղարթա – Թրիփոլի | 14:15 | Զղարթա |
| Սաժես – Ահտ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Սաֆա – Շապապ Սահել | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
| Իժթիմահի – Անսար | 14:15 | Թրիփոլի |
| Ռասինկ – Նեպի Շիթ | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
| Ախա Ահլի Ալէյ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պհամտուն |
| Ռիատա Ուալ Ատապ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
| Հիլալ Հարեթ Նաամէ – Ահլի Սայտա | 14:15 | Սաֆա |
| Թատամոն Սուր – ՀՄԸՄ | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սուր |
| Մապարրա – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Ահտ |


