Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ Պուրճ Համուտ արձանագրեց տարեշրջանի իր 5-րդ յաղթանակը` 12-5 արդիւնքով պարտութեան մատնելով Ռապիհը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք ՀՄԸՄ Պուրճ Համուտ ամրապնդեց իր երրորդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 16 կէտ:
Ա. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ Պէյրութ կրեց տարեշրջանի իր 5-րդ պարտութիւնը` Մաշաալ Պատնայելէն, 5-3 արդիւնքով:
ՀՄԸՄ Պէյրութ այժմ 3 կէտով (խումբը արձանագրած է միայն յաղթանակ մը) կը գրաւէ 9-րդ դիրքը, սակայն մրցում մը նուազ կատարելով:
Ստորեւ` դասաւորումը.
Ա. ԽՄԲԱԿ | ՄՐՑ. | ԿԷՏ |
1.- Ամալ Պիքֆայա | 6 | 18 (42-10) |
2.- Մաշաալ | 7 | 15 (30-17) |
3.- Ղըպէյրի | 7 | 14 (39-19) |
4.- Հալուսիէ | 5 | 13 (36-5) |
……………………………………………………… | ||
9.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 | 3 (17-27) |
Բ. ԽՄԲԱԿ | ||
1.- Հըրրիէ Սայտա | 7 | 21 (53-9) |
2.- Ներքին ապահովութեան ուժեր | 7 | 18 (38-14) |
3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 7 | 16 (46-23) |
4.- Լուէյզի | 7 | 13 (25-26) |