Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 12 դեկտեմբերին, յետմիջօրէին ժամը 14:15-ին Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը հիւրընկալէ Շեպիպեթ Մազրաան:
Ինչպէս ծանօթ է, ՀՄԸՄ-ի կազմը ներկայ դրութեամբ կը գրաւէ դասաւորման 6-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 14 կէտ: Մազրաա, որ ունի 8 կէտ, կը գրաւէ 8-րդ դիրքը:
Նշենք, որ երէկ այս հանգրուանին ծիրին մէջ տեղի ունեցան երկու ճակատումներ:
Ախա Ահլի Ալէյ, որ հիւրընկալեց Իսլահ Պըրժ Շիմալին, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով ամրապնդեց երկրորդ դիրքը` 21 կէտով:
Մինչդեռ 2-րդ մրցումին Ահլի Նապաթիէ եւ Ռիատա Ուալ Ատապ 0-0 արդիւնքով հաւասարութեամբ բաժնուեցան իրարմէ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՇԱԲԱԹ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Շապապ Սահել – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
Նեպի Շիթ – Նըժմէ | 15:30 | Նեպի Շիթ |
ԿԻՐԱԿԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Թրիփոլի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
Սաժես – Սալամ Զղարթա | 14:15 | Պուրճ Համուտ |
Անսար – Ռասինկ | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՇԱԲԱԹ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
ՀՄԸՄ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Պուրճ Համուտ |
Ամալ Մաարաքէ – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Սուր |
ԿԻՐԱԿԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Թատամոն Սուր – Մապարրա | 14:15 | Սուր |
Ումմալ Թրիփոլի – Ահլի Սայտա | 14:15 | Զղարթա |
Ստորեւ` Բ. դասակարգի դասաւորման պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 8 | 0 | 0 | 31 | 3 | 24 |
2.- Ախա Ահլի Ալէյ | 7 | 0 | 2 | 16 | 7 | 21 |
3.- Ահլի Նապաթիէ | 5 | 1 | 3 | 16 | 5 | 16 |
4.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 | 3 | 2 | 20 | 10 | 15 |
5.- Մապարրա | 4 | 2 | 2 | 13 | 9 | 14 |
6.- ՀՄԸՄ | 4 | 2 | 2 | 19 | 8 | 14 |
7.- Ամալ Մաարաքէ | 3 | 2 | 3 | 11 | 20 | 11 |
8.- Շեպիպեթ Մազրաա | 2 | 2 | 4 | 11 | 12 | 8 |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 2 | 2 | 5 | 7 | 22 | 8 |
10.- Ահլի Սայտա | 1 | 1 | 6 | 3 | 13 | 4 |
11.- Ումմալ Թրիփոլի | 1 | 1 | 6 | 6 | 30 | 4 |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 2 | 6 | 4 | 18 | 2 |