Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ գիշեր Պորուսիա Տորթմունտ (Գ. խմբակ), որ իր դաշտին վրայ հիւրընկալեց ՓԱՈՔ Սալոնիքան (Յունաստան), 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց: Հիւր կազմը իր կոլը նշանակեց 34-րդ վայրկեանին:
Տորթմունտ, որ այսպիսով կրեց իր երկրորդ պարտութիւնը, նահանջեց 2-րդ դիրք` իր տեղը զիջելով Քրասնոտարի, որ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Քապալայի, ապահովեց 13 կէտ: Տորթմունտ ապահովեց 10 կէտ:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ նկատի առնուած էր իբրեւ պահեստի մարզիկ, Բ. կիսախաղին դաշտ մուտք գործեց:
Թէեւ 26 տարեկան ֆութպոլիստը բաւական լաւ ներկայացում մը ունեցաւ, սակայն չկրցաւ օգտակար դառնալ իր խումբին, որ խուսափի պարտութենէն:
Նշենք, որ Տորթմունտ եւ Քրասնոտար ապահովեցին յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը:
Ստորեւ` Գ. խմբակին վերջնական դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Քրասնոտար | 4 | 1 | 1 | 9 | 4 | 13 |
2.- Պորուսիա Տորթմունտ | 3 | 1 | 2 | 10 | 5 | 10 |
3.- ՓԱՈՔ Սալոնիքա | 1 | 4 | 1 | 3 | 3 | 7 |
4.- Քապալա | 0 | 2 | 4 | 2 | 12 | 2 |