«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, Գ. խմբակին մաս կազմող Պորուսիա Տորթմունտ այսօր հիւրը պիտի ըլլայ Քրասնոտարի:
Այս մրցումը պիտի սկսի ժամը 18:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Յաղթանակ մը արձանագրելու պարագային, Պորուսիա Տորթմունտ պիտի ապահովէ յաջորդ հանգրուանի իր տոմսը:
Յիշեցնենք, որ Տորթմունտէն ելոյթ կ՛ունենայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան:
Ստորեւ Գ. խմբակին դասաւորումը` այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Պորուսիա Տորթմունտ | 4 | 10 (10-3) |
2.- Քրասնոտար | 4 | 7 (5-4) |
3.- ՓԱՈՔ Սալոնիքա | 4 | 3 (2-3) |
4.- Քապալա | 4 | 1 (2-9) |