
Երէկ գիշեր տեղի ունեցած «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ կատարուած մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, 6 խումբեր ապահովեցին յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը:
Անոնք են` Ռէալ Մատրիտ, Փարիզ Սեն Ժերմեն, Աթլեթիքօ Մատրիտ, Պենֆիքա, Եուվենթուս եւ Մանչեսթըր Սիթի:
Նշենք, որ բոլոր խումբերն ալ ցարդ մէկական մրցում ունին կատարելիք:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մալմօ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-5 |
| Շախտիոր Տոնեցք – Ռէալ Մատրիտ | 3-4 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի բանակայիններ – Վոլֆսպուրկ | 0-2 |
| Մանչեսթըր Եունայթըտ – ՓՍՎ Այնտհովըն | 0-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Պենֆիքա | 2-2 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Կալաթասարայ | 2-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Սեւիլլա | 4-2 |
| Եուվենթուս – Մանչեսթըր Սիթի | 1-0 |


