Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անգլիքան Եկեղեցու Տպաւորիչ Քայլը

November 9, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

29-WA-1229-WA-56Հոկտեմբերի 28-ին Անգլիայի Վեսթմինսթերեան աբբայութիւնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան սրբադասուած մարտիրոսների ոգեկոչման արարողութիւնը: Մի խորհրդանշական քայլ ոչ միայն հայ-բրիտանական յարաբերութիւնների, այլեւ ողջ անգլոսաքսոնական աշխարհի` Հայաստանի ու հայութեան հանդէպ դիրքորոշումներում նկատուող էական տեղաշարժի առումով: Որովհետեւ, ի տարբերութիւն մայրցամաքային Եւրոպայի երկրների, Մեծն

Բրիտանիան միշտ էլ զգուշաւորութիւն է ցուցաբերել Հայոց ցեղասպանութեան ցաւոտ թեմայի հանդէպ` նկատի ունենալով Արեւմուտքի ընդհանուր ռազմավարութեան մէջ իր գրաւած դիրքը, ինչպէս նաեւ` Թուրքիայի ու Ազրպէյճանի հետ յարաբերութիւնների բնոյթն ու ուղղուածութիւնը:

Բրիտանական արքունիքը եւ Անգլիքան եկեղեցին, որն այդ երկրի ազգային եկեղեցին է` բողոքականութեան անգլիական տարատեսակը, սկսած 1915 թուականի ողբերգական օրերից, հրաշալի տեղեակ էին Հայոց ցեղասպանութեան մանրամասներին: Մեծն Բրիտանիան այն երեք տէրութիւններից էր, որ դեռեւս 1915-ի մայիսին Հայոց ցեղասպանութիւնը բնորոշեց իբրեւ մարդկութեան ու քաղաքակրթութեան դէմ ուղղուած յանցագործութիւն: Սակայն հետագայում այդ երկրի արտաքին քաղաքականութեանը բնորոշ ծայրայեղ եսասիրութեան հասնող գործնապաշտութեան արտայայտութիւնը դարձաւ «բրիտանական նաւերը չեն կարող բարձրանալ Արարատ լերան վրայ» յայտնի արտայայտութիւնը:

Աւելի քան 70 միլիոն հաւատացեալներ ունեցող անգլիքան եկեղեցու կազմակերպած արարողութիւնը պարզապէս էքիւմենիք համերաշխութեան դրսեւորում չէ: Դա ողջ անգլօ-սաքսոնական աշխարհի հոգեւոր-կրօնական միասնութիւնը խորհրդանշող եկեղեցու միջոցով Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղուած բարեկամական քայլ է: Պէտք չէ մոռանալ, որ իբրեւ 36 ինքնավար եկեղեցիների իւրայատուկ համադաշնակցութիւն (Anglican Communion) Անգլիքան եկեղեցին հոգեւոր-կրօնական առումով համախմբում է նախկին Բրիտանական կայսրութեան երկրներին ու ժողովուրդներին` հեռաւոր Աւստրալիայից մինչեւ Քանատա ու Միացեալ Նահանգներ: Ուստի տարիներ շարունակ սերտ շփումներ է ունեցել եւ այսօր էլ ունի սփիւռքի ու նրա առանձին համայնքների հետ եւ ժամանակի ընթացքում ձեռք է բերել անգամ հայ հաւատացեալներ:

29-WA-2329-WA-45Չմոռանանք նաեւ, որ Անգլիքան եկեղեցին է բրիտանական արքունիքի հոգեւոր-կրօնական «տանիքը»: Նրա հիմնադիրը եւ ղեկավարները այդ երկրի թագաւորական ընտանիքի ներկայացուցիչներն են` սկսած 1536 թուականից, երբ Հենրի 8-րդը, յաղթահարելով Հռոմի պապից իր երկրի կախուածութիւնը, իրեն հռչակեց Անգլիքան եկեղեցու ղեկավար: Ուստի 2015թ. հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթերեան աբբայութիւնում տեղի ունեցած յիշատակի արարողութեանը Ուելզի արքայազն Չարլզի, այսինքն` բրիտանական գահի ժառանգորդի ներկայութիւնը կրօնականից զատ նաեւ քաղաքական երանգ էր հաղորդում հայ ժողովրդի հետ համերաշխութեան նման ակնառու դրսեւորմանը: Անշուշտ Մեծն Բրիտանիայի արտաքին քաղաքականութիւնն անմիջականօրէն ղեկավարում է ոչ թէ արքունիքը, այլ` այդ երկրի կառավարութիւնն ու Ֆորէյն օֆիսը: Սակայն մինչ օրս էլ մեծ է բրիտանական արքունիքի ազդեցութիւնը ողջ անգլոսաքսոնական աշխարհի, անգամ Միացեալ Նահանգների քաղաքական ղեկավարութեան ու հասարակական կարծիքի վրայ:

Բրիտանական արքունիքը խորհրդանշում է այդ լեզուամշակութային ու քաղաքական ամբողջութեան միասնականութիւնը, նրա աւանդոյթների շարունակականութիւնը: Դրանք Անգլիայից անցելեն Միացեալ Նահանգներին եւ այսօր էլ վճռական ազդեցութիւն են գործում համաշխարհային քաղաքականութեան վրայ: Նման պայմաններում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Վեսթմինսթերեան աբբայութիւնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան սրբադասուած մարտիրոսների յիշատակի ոգեկոչման արարողութիւնը դարձաւ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ համաքրիստոնէական համերաշխութեան երկար շղթայի փաստօրէն վերջին օղակը: Հռոմում Կաթոլիկ եկեղեցու հովուապետի կազմակերպած նոյն բնոյթի արարողութիւնից եւ Միացեալ Նահանգներում ու Ռուսաստանում տեղի ունեցած համանման միջոցառումներից յետոյ սա քրիստոնեայ աշխարհի` մեր ժողովրդի հանդէպ համակրանքի ու ցաւակցութեան ամբողջականացումն ու ամփոփումն էր: Եւ չնայած այս էքիւմենիք արարողութիւնը հանդիսապետած Լոնտոնի եպիսկոպոս Ռիչըրտ Չարթրեսի ներկայութեանը, աբբայութեան կամարների տակ հնչած հոգեւոր երգերը կատարեց Լոնտոնի Ս. Եղիշէ հայկական եկեղեցու երգչախումբը` դրանով իսկ ցուցադրելով երկու ժողովուրդների` քրիստոնէական նոյն արժէհամակարգին պատկանելու իրողութիւնը:

29-WA-6729-WA-34Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների երկար շղթայի մէջ նախկինում «աութսայտերների» համարում ունեցողների ներառումը, որոնք մինչ օրս զգուշաւորութիւն էին դրսեւորում մեծ ողբերգութեան մասին իրենց արտայայտութիւններում, Հայոց եղեռնի ճանաչման համընդհանրականացման ամենավառ վկայութիւնն է: Մեծն Բրիտանիայի, Իսրայէլի եւ Գերմանիայի հասարակական կարծիքի մէջ կատարուած տեղաշարժերը 2015-ին դարձան այս գործընթացի ակնառու վկայութիւնը: Պատահական չէր, որ դէպի Եւրոպա փախստականների հոսքը դադարեցնելու խնդրանքով վերջին օրերին Թուրքիա այցելած Գերմանիայի վարչապետը զուգահեռաբար բարձրաստիճան պատուիրակ ուղարկեց Երեւան, որը խոնարհուեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշակոթողին: Նոյն պահուածքը 2015 թուականի ընթացքում դրսեւորեցին նաեւ Իսրայէլի եւ Գերմանիայի նախագահները: Եւ ահա «աութսայտերներից» վերջինը` Մեծն Բրիտանիան, իր արքայազնի ներկայութեամբ կազմակերպուած հանդիսաւոր արարողութեան միջոցով եզրափակեց Հայոց ցեղասպանութեան վերջնական ճանաչման այն երկար շղթան, որի սկզբնական փուլում պարտադիր չեն պաշտօնական յայտարարութիւնները: Հայոց ցեղասպանութեան ճանաչման գնացքը վաղուց արդէն շարժուել է կառամատոյցից, ուստի նրա հանդէպ նախկինում անտարբեր «ուղեւորները» նոյնպէս ստիպուած են յստակեցնել սեփական դիրքորոշումները ողջ քաղաքակիրթ աշխարհից յետ չմնալու համար:

«Հայոց Աշխարհ»

Նախորդը

«Արցախի Ազգային Վիճակախաղի Տոմսերի Վաճառքի Հարցում Մեծ Դեր Ունեն ՀՅԴ Կառոյցները». Ա. Աղաբեկեան

Յաջորդը

Գոյութիւն Ունենալը Գիտնալը Բաւարար Չէ (9 Կիներէն Մէկը Հակամէտ Է Ստինքի Քաղցկեղի)

RelatedPosts

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը
Անդրադարձ

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.