
Երէկ գիշեր «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցան շարք մը հետաքրքրական ճակատումներ:
Ռէալ Մատրիտ, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Փարիզ Սեն Ժերմենը, քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց` նուազագոյն հաշուով պարտութեան մատնելով Ֆրանսայի ախոյեանը:
Մրցումին միակ կոլը նշանակեց Նաչօ Ֆեռնանտեզ (35-րդ)` 70 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Յաղթանակ արձանագրեցին նաեւ Մանչեսթըր քաղաքի 2 խումբերը:
Ուէյն Ռունիի նշանակած կոլին շնորհիւ (79-րդ) Մանչեսթըր 1-0 արդիւնքով յաղթեց Մոսկուայի բանակայիններուն: Մրցումին ներկայ էր 75 հազար հանդիսատես:
Իսկ Սիթի իր յաղթանակը արձանագրեց Սեւիլլայի դաշտին վրայ` 3-1 արդիւնքով:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ռէալ Մատրիտ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-0 |
| Շախտիոր Տոնեցք – Մալմօ | 4-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Մոսկուայի Բանակայիններ | 1-0 |
| ՓՍՎ Այնտհովըն – Վոլֆսպուրկ | 2-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Աթլեթիքօ Մատրիտ | 0-0 |
| Պենֆիքա – Կալաթասարայ | 2-1 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Եուվենթուս | 1-1 |
| Սեւիլլա – Մանչեսթըր Սիթի | 1-3 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պարսելոնա – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |
| Ա. Էս. Ռոմա – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Արսենալ | 21:45 |
| Օլիմփիաքոս – Տինամօ Զաղրեպ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Տինամօ Քիեւ | 21:45 |
| Մաքապի Թել Աւիւ – Փորթօ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Կենթ – Վալենսիա | 21:45 |
| Լիոն – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 21:45 |
Ստորեւ` Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներուն դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 10 (7-0) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 7 (5-1) |
| 3.- Շախտիոր Տոնեցք | 3 (4-8) |
| 4.- Մալմօ | 3 (1-8) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Մանչեսթըր Եունայթըտ | 7 (5-4) |
| 2.- ՓՍՎ Այնտհովըն | 6 (6-6) |
| 3.- Վոլֆսպուրկ | 6 (4-4) |
| 4.- Մոսկուայի Բանակայիններ | 4 (4-5) |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Պենֆիքա | 9 (7-4) |
| 2.- Աթլեթիքօ Մատրիտ | 7 (7-2) |
| 3.- Կալաթասարայ | 4 (5-7) |
| 4.- Ասթանա | 2 (2-8) |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 9 (8-5) |
| 2.- Եուվենթուս | 8 (5-2) |
| 3.- Սեւիլլա | 3 (5-7) |
| 4.- Մէօնշընկլատպախ | 2 (2-6) |


