Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լիլիթ Գալստեան. «Ամբողջ Երեւանին Ու Երկրին Որպէս Պիզնես Տարածքի Են Վերաբերւում»

September 14, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

lilit_9-14-15

Նա Ափսոսում Է, Որ Արամ Մանուկեանը
Մեր Ժամանակի Հերոսը Չէ

ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ

«Առաւօտ»-ը Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ Լիլիթ Գալստեանից մեկնաբանութիւն խնդրեց Արամ Մանուկեանի` Արամի փողոցում գտնուող տան ոդիսականի վերաբերեալ: Լ. Գալստեանը նշեց, որ այդ տունը մշակութային ժառանգութիւնից անդին է, քանի որ հոգեւոր ու պատմական արժէք է, յիշատակ, մինչդեռ այսօր այն մարդիկ, որոնք իշխանութիւն են իրականացնում, չունեն այդ գիտակցումը:

DSC01251

«Տուեալ պարագայում մենք գործ ունենք Հայաստանի վերածնեալ անկախ պետութեան հետ, Արամ Մանուկեանն ուղղակի հասարակական քաղաքական գործիչ չէ, պետութեան երեւելի ճարտարապետներից մէկն է, եւ Արամ Մանուկեանի  հանդէպ յարգանքը պետութեան նկատմամբ յարգանքն է: Արամ Մանուկեանի մեծարումը պետականութեան մեծարումն է: Ինքը համահայկական հարստութիւն է` իր ամբողջ խորհրդանիշով», ասում է Լիլիթ Գալստեանն ու փաստում, որ  հին Երեւանի ողջ մշակութային շերտը աւերել են, հողին հաւասարեցրել Աֆրիկեանների տունն ու միւս  շինութիւնները, ու այլեւս բացակայում է Երեւանի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմութեան ժամանակահատուածը: Ինչ վերաբերում է համապատասխան պաշտօնեաների այն պնդումներին, թէ ի թիւս այլ շէնքերի, Արամ Մանուկեանի տունն էլ վերականգնուելու է, Լիլիթ Գալստեանը բացասական վերաբերմունք ունի, ասում է. «Դա բուտաֆորիա կը լինէր, տեսել ենք համարակալած ջարդոնները, որոնք յետոյ գուցէ կը հաւաքուեն, կ՛ունենանք զուտ առեւտրային տարածք, որը այլեւս տեքորաթիւ նշանակութիւն կ՛ունենայ եւ ոչ թէ` պատմական եւ հոգեւոր… Ամբողջ Երեւանին եւ ընդհանրապէս երկրին  որպէս պիզնես տարածքի են վերաբերւում, պիզնեսի հայեացքով է նայւում մեր հայրենիքին, բայց հողատարածքը միայն հողը չէ, այն հո՞ կալուածային արժէք չունի… Այդ տարածքը մեզ համար հոգեւոր, բարոյական, պատմական ու քաղաքական նշանակութիւն ունի… Իմ երեխան  վաղը այդտեղով անցնելիս պէտք է իմանար` ով է Արամ Մանուկեանը: Թէ չէ շատերին թւում է, թէ Արամ Մանուկեանին ոստիկանութեան առաջ կանգնեցրած  մի խեղճ ու կրակ արձանով արժանին  մատուցեցի՛ն` վերջ: Արամ Մանուկեանը մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է եւ, ցաւօք սրտի, ովքեր իշխանութիւն են իրականացնում, այդ գիտակցումը չունեն»:

Լ. Գալստեանի ձեւակերպմամբ,  90-ականներից  է հարցը բարձրացուել է,  սակայն ոչինչ չի փոխուել, որովհետեւ «արժէքների կոտորած է գնացել   Հայաստանում, մենք կտրել ենք մեր հոգեւոր երակը,  հետեւաբար կուտակուած բացասական լիցքը չի դառնում կերտումի ուժանիւթ»: Մեր զրուցակիցը ցաւով փաստում է. «Հերթական պաշտօնեաները ամէն անգամ գալիս են ու թօզ են փչում, թէ այս ու այն կը վերականգնենք,  իրականում չենք պահպանում մեր մշակութային յուշարձանները` սկսած «ծածկած» շուկայից: Լիլիթ Գալստեանը յիշեց իր` պատգամաւորական տարիներին արած յայտարարութիւնը: Երբ 2009-ին ստեղծուել էր Արամ Մանուկեանի  ծննդեան 130-ամեակը նշող կառավարական յանձնաժողով` վարչապետի ղեկավարութեամբ, ինքը եւ շատերը գոհունակութեան զգացողութիւն  էին ունեցել:

«Աւա՜ղ, գոհունակութիւնս սոսկ տեսական էր ու կարճատեւ, որովհետեւ նրանք, ովքեր ներկայ էին փետրուարի 19-ին  Օփերայում կազմակերպուած, այսպէս ասած, յոբելեանական հանդիսութեանը, խորը հիասթափութիւն, եթէ ոչ վիրաւորանք ապրեցին… Կիսադատարկ ու մութ դահլիճում, խղճուկ ձեւաւորմամբ, խայտառակ ձայնային հնչողութեամբ,  գաւառական, անճաշակ միջոցառում էր, որին ոչ մի պետական կարգավիճակ ունեցող համերգային խումբ չէր մասնակցում: Ի՞նչ են տուել, որ ինչ անենք` եղաւ մասնակիցներից մէկի արձագանգը, ու ես յիշեցի, որ 2007-ին ընդամէնը մէկ համերգային ձեռնարկի համար 235 հազար տոլար էր ծախսուել պետական պիւտճէից ու այդ նոյն դահլիճում օրերս կազմակերպած «Եւրատեսիլ»-ի մրցոյթը, որի արկածային ընթացքը, կարծես թէ ուրիշ դարդ չունենք, գրաւել է լրահոսը… Իսկ Արամ Մանուկեանը մեր ժամանակների հերոսը չէ», դեռեւս տարիներ առաջ իր ելոյթում հնչեցրել էր Լ. Գալստեանը:

 

 

«Առաւօտ»

Նախորդը

«Իսլամական Պետութենէն» Ձերբազատելու Համար Թուրքերը Նախ Պէտք Է Էրտողանէն Ազատին

Յաջորդը

«Միջին Արեւելքի Մէջ Քրիստոնէական Ներկայութեան Պահպանումը Հրամայական Անհրաժեշտութիւն Է Թէ՛ Քրիստոնէութեան Եւ Թէ՛ Իսլամութեան Համար» Ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս

RelatedPosts

«Ազատ Օր»-ի Խմբագրական. Վահագն Խաչատուրեանի Այցելութիւնը Աթէնք Եւ Պետական Պարտաւորութիւնը Արցախի Հիմնահարցով
Անդրադարձ

«Ազատ Օր»-ի Խմբագրական. Վահագն Խաչատուրեանի Այցելութիւնը Աթէնք Եւ Պետական Պարտաւորութիւնը Արցախի Հիմնահարցով

February 16, 2026
«Հայաստանի Եւրոպական Միութեան Անդամակցութիւնը  Այս Պահուս Անիրատեսական Է. Պրիւքսելի Համար  Ազրպէյճանի Նշանակութիւնը Աճած Է»  Կ՛ըսէ Այլընտրանք Գերմանիոյ Համար  Խմբակցութեան Անդամը
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Բ. Մաս)

February 16, 2026
Դպրեվանքեան Ոգին.  Ինքնութեան Գիտակցութենէ` Կոչում
Անդրադարձ

Դպրեվանքեան Ոգին. Ինքնութեան Գիտակցութենէ` Կոչում

February 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.