Երէկ յետմիջօրէին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը հասաւ Սերպիա եւ իջեւանեցաւ Նովի Սատ քաղաքին մէջ գտնուող Փարք պանդոկին մէջ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը, որ հաղորդեց այս լուրը, նաեւ նշեց, որ հայրենի մարզիկներուն կատարելիք փորձերուն առաջին 15 վայրկեանը միայն արտօնուած պիտի ըլլայ մարզական լրագրողներուն համար:
Ինչպէս ծանօթ է, Հայաստան մաս կը կազմէ Թ. խմբակին: Անոր խմբակին մէջ են նաեւ Փորթուգալ, Ալպանիա եւ Դանիա:
Դժբախտաբար, հայրենի կազմը ցարդ կը մնայ առանց յաղթանակի եւ իր կատարած մրցումներէն ապահոված է միայն մէկ կէտ:
Նշենք, որ այս խմբակին մէջ այսօր տեղի կ՛ունենայ այլ մրցում մըն ալ, որուն ընթացքին Դանիա կը հիւրընկալէ Ալպանիան:
Այսօր տեղի ունենալիք մրցումներէն առաջ, այժմ Թ. խմբակին պատկերը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Փորթուգալ | 5 | 4 | 0 | 1 | 7 | 4 | 12 |
2.- Ալպանիա | 4 | 3 | 1 | 0 | 7 | 2 | 10 |
3.- Դանիա | 5 | 3 | 1 | 1 | 8 | 4 | 10 |
4.- Հայաստան | 5 | 0 | 1 | 4 | 5 | 9 | 1 |
5.- Սերպիա | 5 | 0 | 1 | 4 | 3 | 11 | -2 |
* (Սերպիայէն 3 կէտ խլուած է):