
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի հանդիպումները:
Ալաշկերտ 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Արարատի, առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ:
Միքա արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը` 2-0 արդիւնքով յաղթելով Ուլիսի:
Մնացեալ երկու ճակատումները աւարտեցան հաւասարութեամբ. Շիրակ` Բանանցի հետ (1-1), իսկ Գանձասար Կապան` Փիւնիկի հետ (1-1):
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 11 (10-4) |
| 2.- Շիրակ | 10 (8-7) |
| 3.- Փիւնիկ | 8 (11-5) |
| 4.- Գանձասար Կապան | 8 (8-5) |
| 5.- Արարատ | 7 (5-6) |
| 6.- Բանանց | 6 (8-9) |
| 7.- Միքա | 4 (5-7) |
| 8.- Ուլիս | 0 (2-14) |


