Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի տարիքային` 21 տարեկանէն վար տղոց եւ աղջկանց ախոյեանութիւնը:
Տղոց ախոյեան հանդիսացաւ Ահմետ Մուսթաֆա Հարպ (Պարաղեմ Նապաթիէ), որ աւարտականին յաղթեց Հապիպ Անթունի (Մոն լա Սալ)` 3-0 արդիւնքով:
Աղջկանց տիտղոսին տիրացողը եղաւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր), որ աւարտականին յաղթեց Միշլին Հաննայի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Երրորդ դիրքը գրաւեցին Հոմսիի խմբակից Մելիսա Սապեր եւ Նինա Մարգարեան (Շապապ Ֆաուար):