Չինաստանի մէջ տեղի ունեցած խառն մարտարուեստի (քիքպոքսինկ) «Հիրօ Լիճընտ» մրցաշարքին յաղթական հռչակուեցաւ իտալահայ մարզիկ Ճիորճիօ Պետրոսեան, որ նաք-աութով յաղթեց Աուի Եանի (Չինաստան):
3-րդ ռաունտին Պետրոսեանի ուժգին հարուածը նաք-աութի ենթարկեց անոր մրցակիցը:
«Կազեթթա Տելլօ Սփոր»-էն մէջբերում կատարելով` ArmSport.am յայտնեց, որ Իտալիա վերադառնալով Պետրոսեան իր այս յաղթանակը պիտի տօնախմբէ ֆութպոլիստ իր ընկերոջ` Մարիօ Պալոթելլիի հետ: