Պարսելոնայի արժանթինցի յառաջապահ Լիոնել Մեսսի, ուրուկուէյցի Լուիս Սուարես եւ Ռէալ Մատրիտի փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ «Եու. Է. Էֆ. Ա.»-ին կողմէ 2014-2015 տարեշրջանի լաւագոյն ֆութպոլիստի մրցանակին թեկնածուներն են, յայտնեց «Եու. Է. Էֆ. Ա.»-ի պաշտօնական կայքը:
Մրցանակակիրին անունը կը յստականայ 27 օգոստոսին:
Նշենք, որ վերջին չորս տարիներու տիտղոսակիրներն են` Լիոնել Մեսսի (2011), Անտրես Ինիեսթա (2012), Ֆրանք Ռիպերի (2013) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (2014):