Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի ամառնային բաժակի մրցաշարքին մեծ տղոց եւ մեծ աղջկանց դասակարգերու մրցումները:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Լիբանանի ախոյեան Մարիանա Սահակեան (Նատուա Քոմաթիէ), որ 3-0 արդիւնքով յաղթեց Մէյսա Պըսէյպեսին (Անդրանիկ Պէյրութ): Երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Մալաք Խուրի (Նատուա Քոմաթիէ):
Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, տիտղոսին տիրացաւ Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ), որ 3-1 արդիւնքով յաղթեց Լիբանանի ախոյեան Ժոզեֆ Շալհուպին (Ժընուպ Թուլ): 3-րդ դիրքը գրաւեցին Ռոք Հաքիմ եւ Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ):
Նշենք, որ այսպիսով աւարտեցաւ ամառնային մրցաշարքը:
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: