Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հալէպի Շուկան. Սիրիահայերը «Նոր Համ» Են Հաղորդել Երեւանեան Առեւտրին

Օգոստոս 1, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Երեւանի կենտրոնում գտնուող նորաբաց Հալէպի շուկան նոր գոյն է հաղորդել երեւանեան ինքնատիպ քոլորիտին: Մեթրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի հարեւանութեամբ գործող շուկայում սիրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխուած սիրիահայերը տեղացիներին են առաջարկում սիրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսավիրանոց:

ՊԵՏՐՈՍ ՔԻՐԱԶԵԱՆ

0724aleppotaste-kirazian

Երեք տարի առաջ Սիրիայից Երեւան տեղափոխուած Պետրոս Քիրազեանը, ով Հալէպում զբաղւում էր երկաթի մշակմամբ, հայրենիքում մէկ տարի աշխատանք չի ունենում: Մտքի թռիչքը նրան կապում է սիրիական հարուստ համեմունքներին, եւ շուտով սկսում է զբաղուել համեմունքների առեւտրով:

«Նախ` տունէն, ետքը ինը ամիս աշխատեցայ Վերնիսաժ: Մարդիկ աստիճանաբար զիս ճանչցան, սկսայ յաճախորդներ ձեռք բերելու: Հիմա արդէն շատ լաւ գաղափարներ ունիմ այս գործին մէջ: Հալէպի շուկային մէջ ալ ես հաւաքած եմ ամէնը, մէկը չկար, երկու ամիս միս-մինակ էի: Բայց ընկերներ, բարեկամներ` ամէնքը հաւաքեցի հոս, նայեցան, մէկ մասը յաջողութիւն չտեսաւ, մէկ մասը եկաւ», պատմում է Քիրազեանը` ընդմիջելով զրոյցը հերթական յաճախորդին սպասարկելու համար:

Նրա համեմունքների բոյրը հեռուից է գալիս` հիլ, դեղին կոճ, զաֆրան, կոճապղպեղ, մշկընկոյզ, դարչին, քիմիոն, պահար, հաւի ու մսի համեմունքներ, սիրիական լոշիկ, հնդկական արմաւ, օճառների ու իւղերի տեսականի:

«Խառնուած բան չունինք: Յաճախորդներէս հարիւրէն ութսունը հայաստանցի են: Մինչեւ հիմա մէկը գալով` ինծի չըսաւ, թէ աս ապրանքդ վատ է: Բոլորն ալ հաւնած են: Կը բերենք Տուպայէն, Լիբանանէն, Փաքիստանէն, Սուրիայէն…», ասում է նա:

ՎԱՀՐԱՄ ՏԷՐ ՕՀԱՆԵԱՆ

0724aleppotaste-vahram

Քիչ այն կողմ սիրիական բաղադրատոմսերով ու համեմունքներով պատրաստուած ուտեստների ախորժաբեր բուրմունքն է տարածւում: Հալէպում 15 տարի նոյն գործի վարպետ Վահրամ Տէր Օհանեանը առաջարկում է իր ձեռքով պատրաստած ուտեստները: «Հալէպի սենտուիչները» թարմ են պահում Հալէպի մասին նրա յիշողութիւնները:

«Հայաստանի մէջ դժուար է, հարկերը բարձր են, ամա, եոլա կ՛երթանք, պարապ չենք մնար, առանց գործի չ՛ըլլար: Կ՛աշխատինք առտուան 11-էն մինչեւ երեկոյեան 11: Տեղացիները կը սիրեն շիշթաուքը, ղաւուրման, սուճուխը, լեհմեճունը, սուրիական հումմուսը, մութեպպելը», ասում է արմատներով խարբերդցի Տէր Օհանեանը: «Տարի մը չկայ, որ տեղափոխուած եմ, Հալէպ կեանքը կը շարունակուի, բայց անտանելի են պայմանները, բոլորն ալ կ՛ուզեն դուրս ելլել, բայց գումար չունին: Երեք անգամ մահը աչքիս առջեւ եղած է»:

Հալէպի շուկայում բոլորն իրար ճանաչում են, ապրել են Հալէպի նոյն` Նոր Գիւղ հայկական թաղամասում: Ճակատագիրն անակնկալ էր պատրաստել նրանց համար` կեանքի մնացած հատուածը ապրել հայրենիքում` դժուարին պայմաններում:

ԼԵՆԱ ՇԱՒԼԻՅԵԱՆ

0724aleppotaste-lena

Շուկայի գործարարներից Լենա Շաւլիեանը կանանց ու տղամարդկանց ներքնազգեստ է վաճառում: Ասում է, որ նոյն գործը Հալէպում սկսել էին դեռ 1985-ից, ու եթէ այնտեղ կարողացան ոտքի կանգնել, ապա Հայաստանում աւելի հեշտ կը լինի: Հայաստան է եկել 2012-ին քրոջ հետ` հայկական անձնագրերը ստանալու, սակայն պատերազմական գործողութիւնները նրանց ստիպում են մնալ հայրենիքում:

«Տեղացիները կ՛ըսեն` «Ինչո՞ւ Հայաստան եկաք, հոս երկիրը երկիր չէ»: Մենք կ՛ըսենք` երկրորդ ջարդ պիտի չապրինք, երրորդ սերունդ ենք: Անգամ մը ցիրուցան եղած ենք, աս ալ արդէն` երկրորդ անգամ, ա՛լ կը բաւէ: Եկանք հոս, որ հոս մնանք, զօրացնենք, ուշ կամ կանուխ` ասիկա մերն է, ուրիշինը չէ, լաւովը, գէշովը, վատովը` մերն է, մենք պէտք է զօրացնենք: Կ՛ըսեն` երկիրը երկիր չէ, բայց երկիրը ես եմ, դուն ես… Մուսուլմաններու հետ ապրած ենք ու` լեզու գտած, ինչո՞ւ պիտի չկարենանք մեր հայրենիքին մէջ: Խնամքի ու գուրգուրանքի կարիք ունի աս երկիրը, իշխանութիւնը այսօր կայ, վաղը չկայ…», ասում է Շաւլիյեանը:

Նրա խանութում միայն հայկական արտադրանք է, ասում է` կարող էր գնալ Թուրքիայից, Տուպայից ապրանք բերել, բայց նախընտրել է հայկականը:

«Ժողովուրդի հաւատքը փոխեմ, որ հասկնան, թէ հայկական արտադրութիւնը լաւ է, վատը չէ: Ինչո՞ւ պէտք է վաճառենք թրքականը, ա՛լ կը բաւէ, մեր տունը շատ քանդեց թուրքը: Հարազատներս գացին Ամերիկա, Շուէտ, ես կը նախընտրեմ հոս մնալ` անիկա գնաց, անիկա գնաց, ան ալ… Պէտք է ազերի՞ն գայ քաղաքս նստի, չէ՛, ես ատոր հակառակ եմ: Դժուար է, խանութի, տան վարձքեր կու տանք, բայց ոչինչ, կ՛աշխատինք», ասում է նա:

ԳՈՌ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

0724aleppotaste-gor

Նրա հարեւանութեամբ էլ 21-ամեայ Գոռ Սուքիասեանի վարսավիրանոցն է: Ասում է, որ ամէն օր սպասարկում է 20-25 մարդու, յաճախորդները տեղացիներ են, նաեւ` սիրիահայեր, ովքեր դեռ Հալէպում էին իր մօտ յաճախում:

Հալէպի շուկայի գործարարները տեղի համար վճարում են 40-80 հազար դրամ (90-190 տոլար), չեն դժգոհում, աշխատում են զարգացնել սեփական գործը, սակայն նշում են` գովազդի կարիք ունեն, որ մարդիկ իմանան գետնանցումում գործող շուկայի մասին:

«Մեծ բան մը չենք ուզեր, միայն վերը մէկ հատ անվճար ռեքլամ դնէին, որ ժողովուրդը իմանար` հոս ներքեւը շուկայ կայ: Մենք չենք կրնար վճարել գովազդի համար, մենք դեռ հազիւ ոտքի կը կանգնինք: Թաղապետարանին անգամ դիմում գրած ենք, դեռ պատասխան չկայ», ասում է Պետրոս Քիրազեանը:

ԳԱՅԵԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
«ԱրմէնիաՆաու»-ի թղթակից

Նախորդը

Եուսուֆ Քարշ (Յովսէփ Քարշեան, 1908-2002). Մեծանուն Դէմքեր Անմահացնող Աշխարհահռչակ Հայ Լուսանկարիչը

Յաջորդը

Մինչեւ Ե՛րբ Քարկոծել Եզակի Այս Կառոյցը (Լիբանանեան Բանակի 70-Ամեակ)

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?