Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վահէ Պէրպէրեանի «Յանուն Հօր Եւ Որդւոյ» Վիպակը Անգլերէն

Օգոստոս 1, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

0718vahe2Վահէ Պէրպէրեանն ընթերցողներին ներկայացրեց իր «Յանուն Հօր Եւ Որդւոյ» երգիծական վիպակի անգլերէն տարբերակը (In the Name of the Father and Son): Լոս Անճելըսի գողտրիկ ճաշասրահներից մէկում` «Մոմետ»-ում, յուլիսի 13-ին, Վահէ Պէրպէրեանի գրքի շնորհահանդէսն ուղեկցուեց բազմաշնորհ արուեստագէտի հետ անկեղծ զրոյցով, որ վարում էր սիրուած ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանքեանը:

1999թ.ին տպագրուած «Յանուն Հօր եւ Որդւոյ» վիպակը ժամանակին մեծ հնչեղութիւն է ունեցել: Գրքի առանցքում Պէյրութից Ամերիկայի Միացեալ Նահանգներ ներգաղթած հօր եւ որդու պատմութիւնն է, որոնց համար արժէքների ու աշխարհայեացքների տարբերութիւնն աւելի է խորանում` պայմանաւորուած նոր երկրի մշակութային առանձնայատկութիւններով: Հայրը, որ մեծ գրքասէր էր եւ նոր երկիր էր տեղափոխել իր նախկին գրախանութի հարիւրաւոր գրքերը, մտահոգութիւն ունի, թէ ո՛ւմ պէտք է ժառանգի դրանք` նկատի ունենալով ազգային ժառանգութիւնը: Հօր տարաձայնութիւնները որդու կենսակերպի հետ եւս  մէկ հարցում են արտայայտւում. վերջինս իրենց համատեղ կացարանում օթեւան է տրամադրում մարմնավաճառի:

Վահէ Պէրպէրեանը նշում է, որ 70-ականների վերջին հայ ներգաղթեալների կեանքից դրուագներ ներկայացնող այս վիպակն արդիական է նաեւ այսօր, երբ տարբեր երկրներից Ամերիկա գալով` սերունդների միջեւ առկայ անդունդը շատ արագ խորանում է: Սա էլ առիթներից մէկն է, որ Պէրպէրեանը որոշում է թարգմանել գիրքն անգլերէնի` կատարելով նաեւ անգլիախօս ընկերներին տրուած վաղեմի խոստումը:

0718vahe

Սերժ Թանքեանի հարցին, թէ արդեօք թարգմանութեան արդիւնքում բնօրինակից շեղումներ եղե՞լ են, Վահէ Պէրպէրեանը նշեց, որ դա թերեւս անխուսափելի էր. «Միլան Քունտերան ասում էր, որ թարգմանութիւնը նման է կնոջ` այն գեղեցիկ է, սակայն` անհաւատարիմ: Մարքեսն էլ մի անգամ նշել էր, որ իր գրքերի անգլերէն թարգմանութիւններն աւելի լաւն են, քան բնօրինակները: Ես փորձել եմ լինել այս երկուսի մէջտեղում` մնալ հաւատարիմ բնօրինակին, բայց միաժամանակ, հաշուի առնելով իմ իսկ անձի փոփոխութիւնները 1999-ից մինչ 2013, 14 տարիների ընթացքում, որոշ փոփոխութիւններ անխուսափելի էին», նշեց արուեստագէտը:

Մենախօսութեան ժանրի կատակերգակ դերասան, վերացապաշտ գեղանկարիչ, գրող Վահէ Պէրպէրեանը խոստովանեց, որ ուրախ է լինում, երբ իրեն ճանաչում են իր վիպակների ու պատմուածքների միջոցով. «Ինձ լիարժէք ճանաչելու լաւագոյն ձեւը գրքերս են: Դրանք նաեւ ինքնակենսագրականներ են, որ` «Յանուն Հօր եւ Որդւոյ» վիպակում արտայայտուել են մասնաւորապէս Պէյրութին վերաբերող հատուածներում եւ իմ անձի ձեւաւորման վրայ գրքի ազդեցութիւնը նկարագրելիս», խոստովանում է Պէրպէրեանը: «Հայրս մեծ գրքասէր էր, գրքամոլ, եւ ես մեծացել եմ մէկ սենեականոց բնակարանում, որտեղ սակայն հարիւրաւոր գրքեր կային: Մանկական ամենավառ յիշողութիւններիցս է գրքի հոտը. ամէն անգամ երբ հայրս նոր գիրք էր գնում եւ բերում տուն, ես մեծ հիացմունք էի ապրում, մանաւանդ յիշում եմ Խորհրդային Հայաստանից ստացուած գրքերը, որոնք յատուկ հոտ ունէին», յիշողութիւնները կիսեց Պէրպէրեանը:

0718vahe1

Գիրքն, ըստ արուեստագէտի, հայկական մշակոյթի խորհրդանիշն է: «Գրաւոր խօսքն է, որ պահպանում է մշակոյթը, պատմութիւնը, գրականութիւնը»: Վահէ Պէրպէրեանն իր գործերում արտայայտում է մտահոգութիւնները, որոնցից առանձնացնում է ազգային մշակոյթի ապագայի հարցը:

«Յանուն Հօր եւ Որդւոյ»-ն թարգմանել է Վահէ Պէրպէրեանը, խմբագրումն իրականացրել են Արա Մկրտչեանն ու Լէոն Ֆերմանեանը: Հեղինակը թարգմանութեանը մօտեցել է ստեղծագործաբար. Սերժ Թանքեանի հարցմանը, թէ ի՛նչ է նշանակում անգլերէն «ֆլարքինկ» բառը, Վահէ Պէրպէրեանը ներկայացրեց իր մեկնաբանութիւնը. «Թարգմանելիս հասկացայ, որ չկայ համապատասխան բառ մի երեւոյթի, երբ միտումնաւոր ինչ որ բան ես անում` հաստատ իմանալով, որ այն սխալ է, եւ ի վերջոյ քեզ վնաս է պատճառելու: Արդիւնքում ստեղծեցի նոր բառ», իրեն բնորոշ հումորով ամփոփեց արուեստագէտը:

Երեկոյի աւարտին Վահէ Պէրպէրեանը մակագրութիւններ բաժանեց: Առցանց, գիրքը կարելի է ձեռք բերել Վահէ Պէրպէրեանի կայքից:

 

 

Նախորդը

Անուշիկ Մէմէիս Յիշատակին, (Մարիցա Գալայճեանի Մահուան Քառասունքին Առիթով)

Յաջորդը

Եուսուֆ Քարշ (Յովսէփ Քարշեան, 1908-2002). Մեծանուն Դէմքեր Անմահացնող Աշխարհահռչակ Հայ Լուսանկարիչը

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Յանձնառու ՀՕՄ-ականը
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Յանձնառու ՀՕՄ-ականը

Հոկտեմբեր 27, 2025
Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում
Անդրադարձ

Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում

Հոկտեմբեր 27, 2025
Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին
Անդրադարձ

Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին

Հոկտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?