Շաբաթ, 25 յուլիսին, Ս. Փեթերսպուրկի մէջ տեղի ունեցաւ 2018-ի Մոնտիալին վիճակաձգութիւնը:
Եւրոպայի ցամաքամասին պարագային, Է. խմբակը եղաւ քիչ մը զօրաւոր, որովհետեւ նոյն խմբակին մէջ եղան Սպանիա եւ Իտալիա:
Հայաստանի ֆութպոլի ազգային խումբը, որ մաս կազմեց Ե. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Ռումանիան, Դանիան, Լեհաստանը, Մոնթենեկրոն եւ Ղազախստանը:
Զտումի մրցումները պիտի սկսին սեպտեմբեր 2016-ին եւ պիտի աւարտին հոկտեմբեր 2017-ին:
Ռուսիոյ Մոնտիալին Եւրոպայէն իրենց տոմսերը պիտի ապահովեն ինը խմբակներուն պարագլուխի դիրքերը գրաւողները, մինչ ութ այլ խումբեր փլէյ-օֆի մրցումներ պիտի կատարեն:
Ստորեւ` վիճակաձգութեան պարզած պատկերը.
ԵՒՐՈՊԱ
Ա. ԽՄԲԱԿ.- Հոլանտա, Ֆրանսա, Շուէտ, Պուլկարիա, Պիելոռուսիա եւ Լիւքսամպուրկ:
Բ. ԽՄԲԱԿ.- Փորթուգալ, Զուիցերիա, Հունգարիա, Ֆարօ կղզիներ, Լաթվիա եւ Անտորրա:
Գ. ԽՄԲԱԿ.- Գերմանիա, Չեխիա, Հիւսիսային Իրլանտա, Նորվեկիա, Ազրպէյճան եւ Սան Մարինօ:
Դ. ԽՄԲԱԿ.- Կալես, Աւստրիա, Սերպիա, Իրլանտա, Մոլտովա եւ Վրաստան:
Ե. ԽՄԲԱԿ.- Ռումանիա, Դանիա, Լեհաստան, Մոնթենեկրօ, ՀԱՅԱՍՏԱՆ եւ Ղազախստան:
Զ. ԽՄԲԱԿ.- Անգլիա, Սլովաքիա, Սկովտիա, Սլովենիա, Լիթուանիա եւ Մալթա:
Է. ԽՄԲԱԿ.- Սպանիա, Իտալիա, Ալպանիա, Իսրայէլ, Մակեդոնիա եւ Լիխթնշթայն:
Ը. ԽՄԲԱԿ.- Պելճիքա, Պոսնիա, Յունաստան, Էսթոնիա եւ Կիպրոս:
Թ. ԽՄԲԱԿ.- Խրուաթիա, Իսլանտա, Ուքրանիա, Թուրքիա եւ Ֆինլանտա:
Հայաստանի կատարելիք մրցումներուն յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
4 սեպտեմբեր 2016` Դանիա – ՀԱՅԱՍՏԱՆ
8 հոկտեմբեր 2016` ՀԱՅԱՍՏԱՆ – Ռումանիա
11 հոկտեմբեր 2016` Լեհաստան – ՀԱՅԱՍՏԱՆ
11 նոյեմբեր 2016` ՀԱՅԱՍՏԱՆ – Մոնթենեկրօ
26 մարտ 2017` ՀԱՅԱՍՏԱՆ – Ղազախստան
10 յունիս 2017` Մոնթենեկրօ – ՀԱՅԱՍՏԱՆ
1 սեպտեմբեր 2017` Ռումանիա – ՀԱՅԱՍՏԱՆ
4 սեպտեմբեր 2017` ՀԱՅԱՍՏԱՆ – Դանիա
5 հոկտեմբեր 2017` ՀԱՅԱՍՏԱՆ – Լեհաստան
8 հոկտեմբեր 2017` Ղազախստան – ՀԱՅԱՍՏԱՆ