Երէկ` կիրակի, 26 յուլիսին, աւարտեցաւ «Թուր տը ֆրանս»-ը, երբ տեղի ունեցաւ 21-րդ հանգրուանի մրցումը` Սեվրը Կրան Փարիզ Սեն Ուեսթէն Փարիզ Շան Զ՛ելիզէ (109,5 քմ):
Նախքան այս հանգրուանը տեղի ունենալը, արդէն իսկ 20-րդ եւ նախավերջին հանգրուանին արդիւնքները, (այս հանգրուանը տեղի ունեցաւ Մոտան Վալֆրեժիւսէն` Ալփ Տ՛հիւզ (110,5 քմ)), եղան ի նպաստ «Սքայ» խումբի անգլիացի հեծելանւորդ Քրիսթաֆըր Ֆրումի, որ ապահովեց տիտղոսը` առանց սպասելու վերջին հանգրուանի մրցումին արդիւնքին, նկատի ունենալով, որ ան աւելի քան մէկ վայրկեանի առաւելութիւն մը ունեցաւ իր ամէնէն մօտիկ մրցակիցին վրայ:
Նշենք, որ շաբաթ օրուան 20-րդ հանգրուանին տիրացաւ ֆրանսացի Թիպօ Փինօ (3′ 17′ 21″), իսկ 21-րդ հանգրուանին առաջին հանդիսացաւ Աննա Վան տեր Պրեկըն (2 ժամ 05′ 01″):
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
1.- Քրիսթաֆըր Ֆրում (Սքայ) 81 ժամ 56′ 33″
2.- Նայրօ Ալեքսանտըր Քուինթանա Ռոխաս (Մովիսթար) 81 ժամ 57′ 45″
3.- Ալեխանտրօ Վալվերտէ (Մովիսթար) 82 ժամ 01′ 58″
4.- Վինչենզօ Նիպալի (Ասթանա) 82 ժամ 05′ 09″
5.- Ալպերթօ Քոնթատոր (Թինքոֆ Սաքսօ) 82 ժամ 06′ 21″
Խմբային դասաւորում.
ԺԱՄ | |
1.- Մովիսթար | 246 ժամ 55′ 21″ |
2.- Սքայ | 247 ժամ 52′ 44 |
3.- Թինքոֆ Սաքսօ | 247 ժամ 55′ 33 |
4.- Ասթանա | 248 ժամ 07′ 30″ |
5.- Քիւպեքա | 248 ժամ 09′ 53″ |