
«Ֆորմիւլա-1»-ի 2015-ի աշխարհի ախոյեանութեան 10-րդ կրան փրին, որ տեղի ունեցաւ երէկ Հունգարիոյ մէջ, աւարտեցաւ Սեպասթիան Վեթելի յաղթանակով: Ան 69 լեփնոց այս մրցումին արձանագրեց 1 ժամ 46′ 09″ արդիւնք մը:
Անոր ետին 2-րդ դիրքը գրաւեց Տանիել Քվիաթ (15″ ուշ), իսկ 3-րդ դիրքը Տանիել Ռիքիարտօ` 25″ ուշ:
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) | 202 |
| 2.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) | 181 |
| 3.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) | 160 |
| 4.- Վալթերի Պոթթաս (Ֆինլանտա) | 77 |
| 5.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) | 76 |
Խումբերու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Մերսետես | 383 |
| 2.- Ֆեռարի | 236 |
| 3.- Ուիլիամզ | 151 |
| 4.- Ռետ Պուլ | 96 |
| 5.- Ֆորս Ինտիա | 39 |
Նշենք, որ յաջորդ կրան փրին տեղի կ՛ունենայ 23 օգոստոսին` Պելճիքայի մէջ:


