Մարզական վճռաբեկ դատարանը («CAS»), չեղեալ նկատեց «Եու. Է. Էֆ. Ա.»-ի որոշումը եուրօ – 2016-ի զտումի Սերպիա-Ալպանիա մրցումին, հիւր կազմը պարտուած հռչակելու գծով:
Նշենք, որ «Եու. Է. Էֆ. Ա.»-ն Ալպանիոյ 3-0 արդիւնքով թեքնիք պարտութիւն մը տուած էր, միեւնոյն ժամանակ ալ Սերպիայէն խլելով 3 կէտ եւ վերջինիս պարտադրելով զտումի երկու մրցում առանց համակիրի կատարել:
Ատկէ ետք պալքանեան երկու երկիրներն ալ բողոքեցին այդ որոշումին դէմ:
«CAS»-ը թեքնիք պարտութիւն տուաւ սերպերուն եւ 3 կէտ տուաւ սերպերուն եւ 3 կէտ տուաւ ալպանացիներուն:
Այսպիսով, եուրօ-2016-ի Թ. խմբակին մէջ Ալպանիոյ կէտերը 7-էն բարձրացան 10-ի, մինչ Սերպիոյ կէտերը նուազեցան 1-ի:
Նշենք, որ այս խմբակին մաս կը կազմէ նաեւ Հայաստան:
Ստորեւ` Թ. խմբակին այժմու պատկերը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Փորթուգալ | 5 | 4 | 0 | 1 | 7 | 4 | 12 |
2.- Ալպանիա | 4 | 3 | 1 | 0 | 7 | 2 | 10 |
3.- Դանիա | 5 | 3 | 1 | 1 | 8 | 4 | 10 |
4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 5 | 0 | 1 | 4 | 5 | 9 | 1 |
5.- Սերպիա | 5 | 0 | 1 | 4 | 3 | 11 | 1 |