
Չիլիի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին, որ տեղի կ՛ունենայ 44-րդ անգամ ըլլալով, հիւրընկալ երկիրը 5-0 արդիւնքով ջախջախեց իր մրցակիցը` Պոլիվիան եւ Ա. հանգրուանի մրցումները աւարտեց գրաւելով Ա. խմբակին պարագլուխի դիրքը:
Հակառակ իր կրած այս պարտութեան Պոլիվիա գրաւեց 2-րդ դիրքը:
Չարլզ Արանկուիզ (3-րդ եւ 66-րդ), Ալեքսիս Սանչեզ (37-րդ), Կերի Մետել (80-րդ) եւ Ռոնալտ Ռալտես (86-րդ` սխալմամբ իր բերդին մէջ), նշանակեցին Չիլիի կոլերը:
Նոյն խմբակին մէջ, Մեքսիքա 2-1 արդիւնքով պարտուեցաւ Էքուատորէն եւ գրաւեց վերջին դիրքը` մրցաշարքին հրաժեշտ տալով առանց յաղթանակի:
Էքուատորի կոլերը նշանակեցին Միլեր Պոլանոս (26-րդ) եւ Էններ Վալենսիա (57-րդ), իսկ Մեքսիքայի կոլը` Ռաուլ Խիմենեզ (64-րդ` փենալթիով):

Բ. խմբակին մէջ Արժանթին գրաւեց պարագլուխի դիրքը` 1-0 արդիւնքով յաղթելով Ժամայքայի: Վերջինս առանց կէտ ապահովելու եւ առանց կոլ նշանակելու հեռացաւ Չիլիէն:
Արժանթինի եւ մրցումին միակ կոլը նշանակեց Կոնզալօ Հիկուան (11-րդ):
Նոյն խմբակին մէջ, Ուրուկուէյ-Փարակուէյ մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Խոսէ Խիմենեզ (29-րդ) նշանակեց Ուրուկուէյի կոլը, իսկ Լուքաս Պարիոս` Փարակուէյի հաւասարութեան կոլը (45-րդ):
Ստորեւ` Ա. եւ Բ. խմբակներուն դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ | ||||||
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Չիլի | 2 | 1 | 0 | 10 | 3 | 7 |
| 2.- Պոլիվիա | 1 | 1 | 1 | 3 | 7 | 4 |
| 3.- Էքուատոր | 1 | 0 | 2 | 4 | 6 | 3 |
| 4.- Մեքսիքա | 0 | 2 | 1 | 4 | 5 | 2 |
| Բ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Արժանթին | 2 | 1 | 0 | 4 | 2 | 7 |
| 2.- Փարակուէյ | 1 | 2 | 0 | 4 | 3 | 5 |
| 3.- Ուրուկուէյ | 1 | 1 | 1 | 2 | 2 | 4 |
| 4.- Ժամայքա | 0 | 0 | 3 | 0 | 3 | 0 |
Քառորդ աւարտականի մրցումներուն յայտագիրը հետեւեալն է.
Չիլի – Ուրուկուէյ
Պոլիվիա – Գ. խմբակին 2-րդը
Արժանթին – Ա. խմբակին 3-րդը
կամ` Գ. խմբակին 3-րդը
Գ. խմբակին առաջինը – Փարակուէյ


