«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Ա. խմբակին մէջ տեղի ունեցան 2 ճակատումներ:
Բաւական հետաքրքրական մրցումէ մը ետք, մրցաշարքը հիւրընկալող երկիրը` Չիլի, 3-3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց, երկու անգամ մէկ կոլի տարբերութեամբ ուշանալէ ետք:
Արթուրօ Վիտալ նշանակեց Չիլիի 2 կոլեր (22-րդ եւ 54-րդ)` փենալթիով), իսկ երրորդ կոլը` Էտուարտօ Վարկաս (42-րդ): Մեքսիքայի կոլերը նշանակեցին Մաթիաս Վուսօ (20-րդ եւ 65-րդ) եւ Ռաուլ Խիմենեզ (30-րդ):
Էքուատոր կրեց իր երկրորդ պարտութիւնը` այս անգամ Պոլիվիայէն` 3-2 արդիւնքով:
Էններ Վալենսիա (48-րդ) եւ Միլըր Պոլանոս (81-րդ) նշանակեցին Էքուատորի կոլերը, իսկ Ռոնալտ Ռալտես (5-րդ), Մարթին Սմետպերկ (18-րդ) եւ Մարսելօ Մորենօ (43-րդ` փենալթիով)` Պոլիվիոյ կոլերը:
Նշենք, որ Վալենսիա 38-րդ վայրկեանին չկրցաւ իր կազմին շնորհուած փենալթին կոլի վերածել:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Չիլի | 2 | 4 |
| 2.- Պոլիվիա | 2 | 4 |
| 3.- Մեքսիքա | 2 | 2 |
| 4.- Էքուատոր | 2 | 0 |


