
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 26-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Շաբաթ օրուան մրցումներուն արդիւնքին լոյսին տակ, Փիւնիկ Երեւան` առանց իր մրցումը կատարելու, երէկ արդէն իսկ ախոյեանութեան տիտղոսը նուաճեց` նկատի ունենալով, որ անիկա անհասանելի դարձաւ իր մրցակիցներուն համար:
Թէեւ Փիւնիկ 2-1 արդիւնքով պարտուեցաւ նախկին ախոյեանէն, սակայն հանդիսացաւ Հայաստանի ախոյեան` 14-րդ անգամն ըլլալով:
Ստորեւ` 26-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Փիւնիկ – Բանանց | 1-2 |
Միքա – Արարատ | 3-0 |
Ուլիս – Ալաշկերտ | 2-2 |
Գանձասար – Շիրակ | 3-3 |
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Փիւնիկ | 25 | 54 (50-21) |
2.- Ուլիս | 26 | 47 (41-27) |
3.- Շիրակ | 26 | 46 (47-30) |
4.- Միքա | 26 | 37 (30-29) |
5.- Ալաշկերտ | 26 | 32 (27-34) |
6.- Գանձասար | 25 | 29 (30-36) |
7.- Բանանց | 26 | 29 (39-43) |
8.- Արարատ | 26 | 9 (23-67) |