26 եւ 28 ապրիլին Հայաստանի 19 տարեկանէն վար հաւաքականը ֆութպոլի բարեկամական մրցումներ պիտի կատարէ Ուզպեքիստանի իր հասակակից խումբին դէմ: Մրցումները տեղի պիտի ունենան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ակադեմիային մէջ:
Նախապատրաստուելու համար այս մրցումներուն` Հայաստանի հաւաքականը 23-28 ապրիլին մարզական հաւաք պիտի կատարէ վերոնշեալ վայրին մէջ, կը յայտնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Մարք Լելիեւր, որ հրապարակեց իր կազմը, նկատի առաւ նաեւ Փարիզ Սեն Ժերմենի յետսապահ Ալեքսանտր Տեմիրճեանը:
Ստորեւ` Հայաստանի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Վարդան Վարդանեան (Փիւնիկ), Սուրէն Ալոյեան (Բանանց) եւ Մարք Գրիգորեան (Տոնաֆելտ, Աւստրիա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ալեքսանտր Տեմիրճեան (Փարիզ Սեն Ժերմեն, Ֆրանսա), Յակոբ Համբարձումեան, Աղաւարտ Պետրոսեան, Յակոբ Յակոբեան, Ժիրայր Մարգարեան (Բանանց) եւ Գրիգորի Էմեքսուզեան (Սթրոկինօ, Ռուսիա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Մհեր Սաֆարեան (Շիրակ), Արթուր Նադիրեան, Յովհաննէս Պօղոսեան (Փիւնիկ), Ստեփան Յարութիւնեան, Յովհաննէս Փանոսեան, Էմիլ Եղիազարեան (Բանանց), Դաւիթ Մարտիրոսեան (Զենիթ Ս. Փեթերսպուրկ, Ռուսիա), Հայկ Գալստեան (Հոֆընհայմ, Գերմանիա), եւ Վարդան Սաֆարեան (Միքա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտկար Մովսիսեան (Բանանց), Գոռ Աղբալեան (Հիրենվին, Հոլանտա) եւ Էրիք Պետրոսեան (Փիւնիկ):