Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հարիւրամեակի Նախօրէին. Պապի Պատարագը, Եւրախորհրդարանի Բանաձեւը, Քիմի Այցը

Ապրիլ 20, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

407848_img650x420_img650x420_cropՄի քանի օր յետոյ համայն հայութիւնը եւ համաշխարհային հանրութիւնը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը լինելու է 100-ամեակի գագաթնակէտը: Այս տարուայ ընթացքում արդէն տեղի են ունեցել բազմաթիւ իրադարձութիւններ, որոնցից երեքը կարեւորագոյն նշանակութիւն ունեցան հայոց Մեծ եղեռնի եւ հայրենազրկման մասին համաշխարհային հանրութեանը կրկին յիշեցնելու, իսկ չիմացողներին` տեղեկացնելու հարցում: Երեք իրադարձութիւններն էլ Թուրքիայում ընդունուեցին յոխորտանքով ու սպառնալիքներով:

Այդ երեք իրադարձութիւններն էին` առաջին. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանչիսկոս պապի կողմից մատուցուած պատարագը, երկրորդ` Եւրախորհրդարանի ապրիլի 15-ի ընդունած բանաձեւը, երրորդ` աշխարհահռչակ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու այցը Ծիծեռնակաբերդի բարձունք:

Իմ կարծիքով, Հռոմի պապի կողմից մատուցուած պատարագը` նուիրուած Հայոց ցեղասպանութեանը, կարող է դառնալ 100-ամեակի ամենակարեւոր իրադարձութիւնը արդէն կայացած եւ կայանալիք ձեռնարկների շարքում: Հռոմի Ֆրանչիսկոս պապը մեծ սէր ու ժողովրդայնութիւն է վայելում աշխարհի շուրջ մէկ միլիառ կաթոլիկների շրջանում: Այդ պատճառով, պատարագը, որը կարելի է համարել պատմական, Հայոց ցեղասպանութեան ժողովրդայնացման հարցում ունէր բացառիկ նշանակութիւն: Սրան աւելանում է այն իրողութիւնը, որ պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսները, Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Ներսէս-Պետրոս 19-րդ պատրիարքը, Հայաստանի բարձրաստիճան պետական այրեր, բազմաթիւ հայեր սփիւռքից: Բացի այդ, Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում` յիշատակելու Հայոց ցեղասպանութիւնը:

Յիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերին հանգուցեալ Յովհաննէս Պօղոս Բ. պապը յաղթահարել էր Ծիծեռնակաբերդի բարձունքը եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Փարքինսընի հիւանդութեամբ տառապող 81-ամեայ պապը դողացող ձեռքերով կարմիր վարդ էր դրել անմար կրակի մօտ եւ աղօթք յղել առ Աստուած` անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում պապի անունից տնկուել էր եղեւնի, որի ցուցատախտակին գրուած է. «Յիշի՛ր, Տէ՛ր, այս ազգի որդիների տառապանքը եւ օրհնի՛ր Հայաստանը”:

European-ParliamentԿարեւոր նշանակութիւն ունի ապրիլին 15-ին Եւրոպական Խորհրդարանի` Հայոց ցեղասպանութեան մասին ընդունած բանաձեւը, որում յիշատակւում է նաեւ Հռոմի Ֆրանչիսկոս պապի ապրիլի 12-ի յայտարարութիւնը: Եւրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել էր դեռ 1987-ի յունիսի 18-ին, երբ Հայաստանը անկախ չէր եւ մաս էր կազմում Խորհրդային Միութեան: Որեւէ կերպ չթերագնահատելով 1987-ի բանաձեւը, աւելի՛ն, դա համարելով Հայ դատի անձնուրաց աշխատանք, պէտք է այնուամենայնիւ ընդգծել, որ նոր բանաձեւը շահեկանօրէն տարբերւում է 1987-ի բանաձեւից: Մասնաւորապէս, նախորդ բանաձեւում խստօրէն դատապարտւում էր «ամէն տեսակի բռնութիւնն ու ահաբեկչութիւնը» թուրք դիւանագէտների նկատմամբ, որ իրականացնում էին հայկական «մեկուսացուած խմբաւորումները»: Թէեւ անուններ չէին նշւում, սակայն հասկանալի էր, որ խօսքը առաջին հերթին Ասալա-ի եւ հաւանաբար Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկների մասին էր: Այս երկու խմբաւորումները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 1975-ից վրիժառուական գործողութիւններ էին իրականացրել թուրք դիւանագէտների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմաբ` ի բողոք այն իրողութեան, որ համաշխարհային հանրութիւնը մոռացութեան է մատնում Հայոց ցեղասպանութիւնը:

Ապրիլի 15-ին Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանութեան մասին նախկինում ընդունուած նմանօրինակ բանաձեւերի շարքում ամէնից կուռն ու հիմնաւորներից մէկն է: Գուցէ շատ հայերի համար այդ բանաձեւի մի քանի կէտեր անընդունելի լինեն, մասնաւորապէս` ցիւրիխեան արձանագրութիւնները կեանքի կոչելու յորդորը, սակայն, միւս կողմից, պէտք է հասկանալ, որ միջազգային բանաձեւերը չեն կարող ամբողջովին բաւարարել մի կողմի շահերը եւ արհամարհել միւս կողմին: Բացի այդ, Հայաստանը մինչեւ այսօր յայտարարում է, որ պատրաստ է վաւերացնել հայ-թուրքական արձանագրութիւնները, եթէ Թուրքիան առաջինը վաւերացնի դրանք: Այնպէս որ, Հայաստանի այսօրուայ ղեկավարութեան համար այդ կէտը եւս լիովին ընդունելի է:

11072925_10155469198530613_1578150235012469468_nՄինչեւ ապրիլ 24-ը կայացած ձեռնարկների շարքում, բացի Հռոմի պապի մատուցած պատարագից ու Եւրոպական Խորհրդարանի բանաձեւից, կարեւոր էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու` համաշխարհային ռեփփեր Քանիէ Ուեսթի այցը Հայաստան: Միջազգային առաջատար լրատուամիջոցների կիզակէտում մի քանի օր Քարտաշեանն էր ու Հայաստանը: Քարտաշեանը այցելեց նաեւ Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, ինչը եւս դարձաւ կարեւոր նորութիւն համաշխարհային լրատուամիջոցների առաջին էջերում: Հաշուի առնելով այն իրականութիւնը, որ Քարտաշեանը այսօր հաւանաբար ամէնից յայտնի հայն է աշխարհում, նրա այցը Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանութեան ժողովրդայնացման եւ համաշխարհայնացման հարցում չափազանց կարեւոր էր:

Մի քանի օր յետոյ հայ ժողովուրդը հերթական անգամ բռնելու է Ծիծեռնակաբերդի բարձունքի ճամբան: Նրան են միանալու աշխարհի տարբեր պետութիւնների ղեկավարներ: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: Մէկ դար է անցել մարդկութեան պատմութեան ամէնից սարսափելի դրուագներից մէկից:

ԱՆԻ կենտրոն

 

 

Նախորդը

Թուրքիոյ Դեսպանին Ետ Կանչը Լայնօրէն Տարածեց Հռոմի Պապին Կողմէ Հայոց Ցեղասպանութեան Հաստատումը

Յաջորդը

100-Ամեակի Բացառիկը` Գիտամատչելի Բովանդակութեամբ Եւ Տէր Եւ Տիկին Ալեքքօ Եւ Անի Պէզիքեանի Հովանաւորութեամբ

RelatedPosts

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին
Անդրադարձ

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին

Նոյեմբեր 8, 2025
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Get Lost!

Նոյեմբեր 8, 2025
Այսպէս Պիտի Երթեւեկենք
Անդրադարձ

Այսպէս Պիտի Երթեւեկենք

Նոյեմբեր 8, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?