Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռուսական Կազը, «Թուրքական Հոսքը» Եւ «Հարաւային Կազային Միջանցքում» Սեղմուած Ազրպէյճանը

Մարտ 31, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Ուքրանիական ճգնաժամի կարգաւորման շուրջ Եւրոպա-Ռուսաստան երկխօսութիւնը, որը հնարաւոր դարձաւ Ֆրանսուա Հոլլանտի եւ Անկելա Մերքելի անմիջական նախաձեռնութեամբ, հիմքում ունէր նաեւ տնտեսական գործօնը. Ուժանիւթակիրների խնդիրը շարունակում է մնալ Եւրամիութեան արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից մէկը:

«Քաղաքականութիւնը  տնտեսութեան շարունակութիւնն է» արտայայտութիւնն այս պարագայում  կարելի է ներկայացնել փոքր-ինչ ձեւափոխուած. եւրոպական քաղաքականութիւնը պտտւում է ասիական ուժանիւթակիրների շուրջը:

3-31-15_turkish-streamԱյն պահին, երբ Մինսքում «նորմանտական քառեակը» քննարկում էր Ուքրանիայի արեւելքում հրադադարի հաստատման հարցը, յայտարարութեամբ հանդէս եկաւ ռուսական «Կազփրոմ» ընկերութեան նախագահ Ալեքսէյ Միլլերը` տեղեկացնելով, որ «Թուրքական հոսք» նախագծի առաջին փուլը, այսինքն առաջին կազատար խողովակի շինարարութիւնն աւարտին կը հասցուի մէկուկէս տարի յետոյ`  2016-ի վերջին: Նա առանձնայատուկ կարեւորութիւն է տուել նախագծին` ասելով, թէ վերջին շրջանում այն առանցքային նշանակութիւն է ձեռք բերում: Միլլերի յայտարարութիւնից պարզ դարձաւ, որ կազատարի ցամաքային հատուածի երթուղին ինքը յստակեցրել է Թուրքիայի ուժանիւթի նախարար Թաներ Եըլտըզի հետ` ուղղաթիռով ուսումնասիրելով Թուրքիայի եւրոպական հատուածը: Տեղանքը զննելու ընթացքում էլ որոշում է կայացուել, թէ յատկապէս ո՛ր շրջաններում է կառուցուելու Ռուսաստանից դէպի Հարաւային Եւրոպա գնացող կազատարը: Ըստ նախագծի, «Թուրքական հոսք» կազատարը սկիզբ է առնելու Անապա քաղաքի մերձակայքում գտնուող «Ռուսս քայա» մղիչ կայանից, անցնելու է Սեւ ծովի յատակով եւ թուրքական ափ է դուրս գալու Քայաքէօյ բնակավայրի մօտ: Հատելով Թուրքիայի եւրոպական տարածքը` այն դուրս կը գայ Յունաստանի սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մօտ: Այդ երթուղով դէպի Եւրոպա կ՛արտահանուի տարեկան 63 միլիառ խոր. մեթր կազ:

Ուշադրութիւն է գրաւում «Կազփրոմ»-ի ղեկավարի խոստումը. ընկերութիւնը հաշուի է առնելու Պոլսին յարակից շրջանների կազի պահանջարկը, որը վերջին տարիներին թռիչքաձեւ աճ է ունեցել: Միլլերի տեղեկութիւններով, 50 միլիառ խոր. մեթր կազ հասցուելու  է թուրք-յունական սահման` հարաւային Եւրոպա  արտահանելու նպատակով: Դա նշանակում է, որ 13 միլիառը նպատակաուղղուելու է Թուրքիայի կարիքների բաւարարմանը: Սա պէտք է ընդունել որպէս նոր զարգացում  ռուս-թուրքական յարաբերութիւններում: Ընկերութեան նախագահը վերջում յաւելել է, որ «Կազփրոմ»-ի օրակարգում այս նախագիծն առանցքային կարեւորութիւն է ստացել: Նա աւելորդ չի համարել մատնացոյց անել եւս մէկ իրողութիւն. Գերմանիայից յետոյ Թուրքիան իր մեծութեամբ «Կազփրոմ»-ի երկրորդ շուկան է համարւում:

3-31-15_meetingՅիշեցնենք, թէ ինչպէս է նախկին «Հարաւային հոսք» նախագիծը վերածուել «Թուրքական հոսք»-ի: Անցեալ տարուայ դեկտեմբերի սկզբներին Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինն այցելեց Անգարա, որտեղ նա յայտարարեց, որ Մոսկուան հրաժարւում է «Հարաւային հոսք» նախագծից եւ  մտադիր է կառուցուելիք նոր կազատարով Եւրոպային կազ մատակարարել Թուրքիայի եւ ոչ թէ Պուլկարիայի տարածքով: «Հարաւային հոսք» նախագծից հրաժարուելու պատճառը, Փութինի պարզաբանմամբ, Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցներն  էին: Ռուսաստանի նախագահը բացասական վերաբերմունք է արտայայտել Պուլկարիայի նկատմամբ` ասելով, թէ այդ երկիրը զրկուած է որպէս անկախ պետութիւն գործելու հնարաւորութիւնից, եւ եթէ Եւրամիութիւնը չի ցանկանում իրականութիւն դարձնել այդ խողովակաշարը, դա այդպէս էլ կը մնայ անիրագործելի: Ռուսաստանը չի կարող միլիոնաւոր տոլարներ ներդնել նախագծի վրայ եւ յետոյ կանգնել Պուլկարիայի սահմանին, յայտարարել է Ռուսաստանի նախագահը: Անգարայում ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն` «Հարաւային հոսք»-ը փոխարինուելու է «Թուրքական հոսք»ով:

Ռուսաստանի նախագահի արտայայտութիւնները բացատրւում են նրանով, որ Պուլկարիան պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ կիրառուելիք պատժամիջոցների գաղափարը` ըստ էութեան` Ռուսաստանից չսպասելով նման հարուածի: Փութինի այդ քայլն ափերից հանել էր Պուլկարիայի վարչապետին:

3-31-15_IlhamՄինսքում «նորմանտական քառեակի» հանդիպումից յետոյ Եւրայանձնաժողովի նախագահ Ժան Քլոտ Ժունքերը փետրուարի 13-ին միջազգային հանրութեանն իրազեկեց, որ Եւրամիութիւնն սկսում է կազի մատակարարման խնդրի շուրջ բանակցութիւնները Ռուսաստանի եւ Ուքրանիայի հետ: Եւրոպայի կողմից կազի քաղաքականացմանը մենք բազմիցս ենք ականատես  եղել: Հերթական վկայութիւնը եւրայանձնաժողովի նախագահի` գրեթէ ոչ մի նորութիւն չպարունակող յայտարարութիւնն էր: Ի՞նչ է նշանակում` իրենք յանձն են առել ուսումնասիրել Ռուսաստանի համար Ուքրանիայի եւ Եւրամիութեան միջեւ ազատ առեւտրի գօտու համաձայնագրի տարբեր դրոյթների իրագործման հետեւանքները: Փաստն այն է, որ Ուքրանիան համարկուում է  եւրոպային, իսկ Ռուսաստանը Եւրասիական տնտեսական միութեան գլխաւոր դերակատարն է: Ժունքերը նաեւ ասել էր, որ Եւրամիութիւնը հաշուի է առնելու գործընկերութեան համաձայնագրի հետեւանքները Ռուսաստանի տնտեսութեան համար, եւ այդ գնահատման լոյսի ներքոյ ընդունելու է  համապատասխան որոշումներ: Պարզից էլ պարզ է, որ եւրամիութեան հետ արդէն գործընկերութեան համաձայնագիր ստորագրած Ուքրանիան գտնւում է ազատ առեւտրի գօտում, ասել է թէ` Ռուսաստանի հետ նրա տնտեսական առնչութիւնները մղուել են յետին մակարդակ: Առկայ է նաեւ ռուս-թուրքական պայմանաւորուածութիւնը, որի շնորհիւ ռուսական կազն արտահանուելու է եւրոպական շուկայ.  հետեւաբար Ռուսաստանի հետ կազային բանակցութիւնների վերսկսումն էական փոփոխութիւն չի խոստանում:

Կազի շուրջ ծաւալուող իրադարձութիւններից առանձնացնենք նաեւ հարեւան երկրից հնչած յայտարարութիւնը. Ազրպէյճանի նախագահը որոշեց  յիշեցնել կասպիական կազի մասին` ասելով, թէ Կասպից ծովում արդիւնահանուող ազրպէյճանական կազն առաջիկայ տարիներին կարող է միակ աղբիւրը հանդիսանալ Եւրոպայի համար: Դժուար չէ նկատել, որ հէնց խօսքը գնում է Եւրոպային կազ առաքելու մասին, պաշտօնական Պաքուն շտապում է առաջարկել իր ապրանքը` չխորհելով պահանջարկի մասին:

Պաշտօնական Պաքուի յայտարարութիւնը վկայում է «Հարաւային կազային միջանցք» նախագծի ձախողման մասին, որում առանցքային տեղ էր յատկացւում ազրպէյճանական կազին: Անգարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը եւ «Թուրքական հոսք»-ի ծնունդը,  ըստ երեւոյթին, Ալիեւի խանդն են յարուցել: Երբ խօսւում է այլազանացման մասին, խօսքը գնում է ոչ միայն երթուղիների, այլեւ աղբիւրների մասին: Երթուղիների այլազանացման նոյնպէս կարեւոր է, սակայն երբ աղբիւրը մէկն է, ապա իրավիճակը կտրուկ փոխւում է. Ալիեւի խօսքն են փոխանցում ազրպէյճանական աղբիւրները:

Իսկ ո՞ր իրավիճակի կտրուկ փոփոխութիւնն է երազում Իլհամ Ալիեւը: Անկասկած նա նկատի է ունեցել անցեալ տարուայ սեպտեմբերի վերջին Աստրախանում կայացած` Մերձկասպեան երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովի արդիւնքում ի յայտ եկած իրողութիւնները. Կասպից ծովի իրաւական կարգավիճակի չլուծուած լինելու հանգամանքը Ռուսաստանն առաջին հերթին օգտագործեց «Հարաւային կազային միջանցք» նախագծի` Ազրպէյճանով եւ Թուրքմենիստանով անցնող Անդրկասպեան կազատարի կառուցմանը խոչընդոտելուն: Այդ նախագիծը ենթադրում է կասպեան եւ կենտրոնական ասիական կազի արտահանումը դէպի Թուրքիա, այնտեղից էլ` եւրոպական երկրներ:

Քիչ է ասել, թէ այս իրավիճակն Ազրպէյճանի սրտովը չէ. աւելի ճիշդ` դա նրան խոր մտահոգութիւն է պատճառում: Եւրոպային նա կարող է միայն կազ առաջարկել` դրանով գուցէ թէ փոխհատուցելով ժողովրդավարութեան պակասն իր երկրում: Այդ ծրագիրը, սակայն, կեանքի չկոչուեց, եւ արդիւնքում ստացուեց  այնպէս, որ «Թուրքական հոսք»-ը հակադրուեց «Հարաւային կազային միջանցք»-ին»: Թուրքիայի տարածքով արտահանուելու է ոչ թէ կասպիական, այլ ռուսական կազը, մի խօսքով, Ազրպէյճանին սեղմել են «կազային միջանցքում»:

Ազրպէյճանի նախագահն իր «կազային քաղաքականութեամբ» հնարաւորութիւն չունի հասնելու իրավիճակի ինչ-որ փոփոխութեան, իսկ Արեւմուտքը նրա առջեւ դնում է հասարակական-քաղաքական կեանքի կտրուկ վերափոխման հրամայականը, ինչից խուսափելը նոյնպէս անհնար է:

«Ազատ Արցախ»

Նախորդը

«Նիւ Եորք Թայմզ» Կը Գրէ, Թէ Ազրպէյճանի Մէջ Կ՛աճի Միացեալ Նահանգներու Նկատմամբ Թշնամութիւնը

Յաջորդը

Փաստեր` Թուրքիա-«Իսլամական Պետութիւն» Կապերուն Մասին

RelatedPosts

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Գրիգոր Եպիսկոպոս Մանուչարեանի Հերոսական Խոյանքները
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Գրիգոր Եպիսկոպոս Մանուչարեանի Հերոսական Խոյանքները

Մարտ 15, 2023
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Դիզակի Բնակչութեան Ջարդն Ու Տեղահանութիւնը Եւ Շուշիի Բերդին Պաշտպանութիւնը  Շամքորի Ճակատամարտը
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Դիզակի Բնակչութեան Ջարդն Ու Տեղահանութիւնը Եւ Շուշիի Բերդին Պաշտպանութիւնը Շամքորի Ճակատամարտը

Մարտ 8, 2023
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Պարսկական Բանակին Ներխուժումը Եւ Շուշիի Պաշարումը
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Պարսկական Բանակին Ներխուժումը Եւ Շուշիի Պաշարումը

Մարտ 1, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In