
Երէկ` կիրակի, 29 մարտին, Սեփանկի միջազգային վազքուղիին (Քուալա Լամփուր, Մալեզիա) վրայ տեղի ունեցաւ «Ֆորմիւլա-1»-ի 2015 տարեշրջանի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի կրան փրին:
Անիկա աւարտեցաւ չորս անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած Սեպասթիան Վեթելի («Ֆեռարի»-ի) յաղթանակով: Ան հանդիսացաւ առաջին` արձանագրելով իր արհեստավարժ ասպարէզին 40-րդ յաղթանակը:
Արձանագրուած այս յաղթանակը «Ֆորմիւլա-1»-ի իտալական խումբին համար եղաւ երկար ատենէ ի վեր սպասուած յաղթանակ մը` նկատի ունենալով, որ անիկա իր վերջին յաղթանակը արձանագրած էր 2013-ին` Սպանիոյ կրան փրիին ընթացքին:
Նշենք, որ Վեթել փոլ փոզիշընի մրցումին գրաւեց 2-րդ դիրքը` Լուիս Հեմիլթընի ետին:
Ան իր արձանագրած այս յաղթանակէն ետք ըսաւ. «Թիւ 1-ը վերադարձաւ, «Ֆեռարի»-ն վերադարձաւ»:
Նշենք, որ տարեշրջանի բացման մրցումին յաղթանակ արձանագրած էր նոյնինքն Հեմիլթըն:
Ստորեւ` երէկուան կրան փրիին արդիւնքները (ընդամէնը` 56 լեփ).
1.- Սեպասթիան Վեթել («Ֆեռարի») 1 ժամ 41′ 05″
2.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») 8″ ուշ
3.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») 12″ ուշ
4.- Քիմի Ռայքոնըն («Ֆեռարի») 53″ ուշ
5.- Վալթերի Պոթաս («Ուիլիամզ») 1′ 10″ ուշ
6.- Ֆելիփէ Մասսա («Ուիլիամզ») 1′ 13″ ուշ
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես», Անգլիա) | 43 |
2.- Սեպասթիան Վեթել («Ֆեռարի», Գերմանիա | 40 |
3.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես», Գերմանիա) | 33 |
4.- Ֆելիփէ Մասսա («Ուիլիամզ», Պրազիլ) | 20 |
5.- Քիմի Ռայքոնըն («Ֆեռարի», Ֆինլանտա) | 12 |
6.- Վալթերի Պոթաս («Ուիլիամզ», Ֆինլանտա) | 10 |
Խումբերու դասաւորում.
ԿԷՏ | |
1.- «Մերսետես» | 76 |
2.- «Ֆեռարի» | 52 |
3.- «Ուիլիամզ» | 30 |
4.- «Սաուպըր» | 14 |
5.- «Թորօ-Ռոսսօ» | 12 |
6.- «Ռետ-Պուլ» | 11 |
7.- «Ֆորս-Ինտիա» | 7 |