Երէկ` հինգշաբթի, 12 մարտին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորումը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 5 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 79-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 437 կէտ:
Առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ աշխարհի գործող ախոյեան Գերմանիա (1770 կէտ), որուն ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Արժանթին (1577 կէտ) եւ Քոլոմպիա (1499 կէտ):
Իտալիա մաս կազմեց առաջին 10-ին` նախորդ յունիսէն ետք առաջին անգամ ըլլալով, հակառակ անոր որ նախորդ նոյեմբերէն ի վեր անիկա ոչ մէկ մրցում խաղացած է:
Նշենք, որ ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած վերջին դասաւորումէն ետք տեղի ունեցած են ֆութպոլի միայն եօթը բարեկամական մրցումներ:
Ստորեւ` առաջին 10-ին դասաւորումը (փակագիծերուն մէջ` անոնց գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Գերմանիա | 1770 |
| 2- (2) Արժանթին | 1577 |
| 3.- (3) Քոլոմպիա | 1499 |
| 4.- (4) Պելճիքա | 1471 |
| 5.- (5) Հոլանտա | 1415 |
| 6.- (6) Պրազիլ | 1348 |
| 7.- (7) Փորթուգալ | 1191 |
| 8.- (8) Ֆրանսա | 1180 |
| 9.- (9) Ուրուկուէյ | 1164 |
| 10.- (12) Իտալիա | 1146 |


