Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 3-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ, 7 մարտին, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ), տեղի ունեցաւ Անդրանիկ Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս մրցումը:
Այս մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ Անթիլիասի յաղթանակով` 59-50 արդիւնքով (9-14, 9-16, 17-14 եւ 15-15):
ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Այտա Պախոս (16), Նաթալի Սվաճեան (13), Սանտրա Նաժըմ (8), Ալիք Թապաքեան (6), Մեղրի Թորոսեան, Քաթերին Հաժ-Պապիկեան, Լուպնա Ապտալլա (4-ական կէտ), Քրիսթին Մուֆարրեժ եւ Լէյլա Ֆարես (2-ական կէտ):