Իսրայէլի մէջ տեղի ունեցող Եւրոպայի ճատրակի անհատական ախոյեանութիւնը շաբաթավերջին կը հասնի իր աւարտին, երբ տեղի կ՛ունենան վերջին երկու` 10-րդ եւ 11-րդ հանգրուանի ճակատումները:
9-րդ հանգրուանին հայրենի չորս կրանտմասթըրներ Զաւէն Անդրէասեան, Կարէն Գրիգորեան, Սամուէլ Տէր Սահակեան եւ Հրանդ Մելքումեան արձանագրեցին յաղթանակներ, իսկ Գաբրիէլ Սարգսեան, Վլատիմիր Յակոբեան, Ռոպերթ Յովհաննիսեան եւ Արման Միքայէլեան` հաւասարութիւն: Վլատիմիր Պօղոսեան միակն ըլլալով պարտութիւն կրեց:
9-րդ հանգրուանէն ետք դասաւորումը այժմ հետեւեալ տեսքը ունի.
| ԿԷՏ | |
| 1.- Անթոն Քորոպով (2648) | 7 |
| 2.- Տաւիտ Նաւարա (2634) | 7 |
| 3.- Եւգենիյ Նաժեր (2628) | 7 |
| 4.- Իան Նեփոմնիաչի (2640) | 6,5 |
| 5.- Ալեքսանտր Մոթիելեւ (2622) | 6,5 |
| 6.- Փաւել Էլժանով (2619) | 6,5 |
| 7.- Անտրէ Վոլոքիթին (2609) | 6,5 |
| 8.- Գաբրիէլ Սարգսեան (2606) | 6 |
| 26.- Վլատիմիր Յակոբեան (2581) | 5,5 |
| 52.- Սամուէլ Տէր Սահակեան (2550) | 5 |
| 54.- Զաւէն Անդրէասեան (2540) | 5 |
| 56.- Ռոպերթ Յովհաննիսեան (2535) | 5 |
| 74.- Արման Միքայէլեան (2624) | 5 |
| 80.- Կարէն Գրիգորեան (2557) | 5 |
| 112.- Հրանդ Մելքումեան (2419) | 4 |
| 174.- Վլատիմիր Պօղոսեան (2293) | 3 |
Ախոյեանութեան կը մասնակցին 250 ճատրակ խաղացողներ:


