Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տեսակէտ. Որոշ Նկատառումներ Սիրիայի Տագնապի Մասին

Փետրուար 14, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Արաբների ապստամբութիւնը տարածուեց ամբողջ Միջին Արեւելքում, երբ Մոհամետ Պուազիզին ինքնահրկիզուեց: Այդ ինքնահրկիզումը դիտուեց որպէս «տնտեսական ձգան», որն արդէն ազդեցութիւն էր ունեցել այլ աշխարհիկ երկրներում բարեկեցիկ կեանքով ապրող, համամասնաբար մեծ չափերով, փոքր շրջանակի մարդկանց, ինչպէս նաեւ աղքատութեան մէջ գտնուող մեծ թուով մարդկանց վրայ:

Հետաքրքիրն այն է, որ ալիքը հասաւ Սիրիա: Երբ փոքր քաղաքներում սկսուեցին ապստամբութիւններ, մարդիկ եկան այն նոյն եզրակացութեանը, որ այսպէս կոչուած «Արաբական գարունը» նոյնպէս տնտեսական խնդիր էր Սիրիայում: Թւում էր, թէ անհնարին կը լինի ամէնօրեայ խաղաղ ցոյցերի միջոցով հասնել յեղափոխութեան եւ ոչ ժողովրդավար վարչակարգի տապալման:

Հայաստանեան դէպքը ցոյց տալու նպատակս է պարզապէս շեշտել այն, որ ժողովրդավարութիւն կարելի է հաստատել այլ երկրներում, բայց ոչ Սիրիայում: Սիրիան բարդ երկիր է` նոր մեթոտներ իրականացնելու համար: Երկիրն ունի չլուծուած աշխարհիկ եւ գաղափարախօսական խնդիրներ: Քաղաքացիական ապստամբութիւնը շատ արագ կազմակերպուեց արմատական իսլամականների  կողմից, բայց այլ խոշոր քաղաքներում ցոյցեր տեղի չունեցան: Դարեր շարունակ մուսուլմանները տեսել են թէ՛ յետամնաց կրօնական մենատէրներ, ովքեր կարող էին ժողովրդին տանել միայն Շարիայի օրէնքի բացատրութիւններով ուղղորդուած Ժիհատի ուսումնասիրմամբ, թէ՛ աշխարհիկ, ոչ ժողովրդավար, ճնշող վարչակարգերի, որոնք բնակչութեանը տուել են սահմանափակ հնարաւորութիւններ: Երկու դէպքում էլ ժողովրդավարութիւնը չի ընդունուել եւ դրական չի եղել:

Այսպիսով, հակամարտութիւնը մեծ իմաստով գաղափարախօսական հակամարտութիւն է: Ասատի վարչակարգը կազմուած է ազգայնական եւ ընկերվարական պաշտօնեաներից, իսկ իսլամականներն ապաւինում են Շարիայի օրէնքի կիրառմանը եւ երկիրը դէպի իսլամական չափանիշների հաստատմանը տանելուն: Ընդ որում, հակամարտութեամբ խորացել է սիւննի եւ շիա դաւանանքների միջեւ թշնամանքը, որի միջոցով այդ դաւանանքները ունեցել են կռուելու եւ իշխանութեան գալու հնարաւորութիւնը: Աւելին, սկսուեց Քայիտա ահաբեկչական կազմակերպութեան անդամների եւ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման միջեւ հակամարտութիւնը: Ներկայումս երկիրը գտնւում է անիշխանութեան մէջ, իսկ այս իրավիճակի համար ամենապատասխանատուն «սալաֆական-հաւատադրժողական» կազմակերպութիւններն են («սալաֆականութիւնը» սիւննիական իսլամում գերիշխող շարժում է, որով կիրառւում է մուսուլմանների առաջին սերնդի ներկայացուցիչների կողմից կիրառուող ոչ փտած փորձը) (հաւատադրժողական անձը մերժում է իսլամը, մուսուլմանները նաեւ կարող են համարուել որպէս քաֆիր (անհաւատ), եթէ չեն հետեւում սալաֆական շարժմանը): 

Սոյն ակնարկի առաջին մասում ընթերցողին ցոյց կը տամ, որ Սիրիայում հակամարտութիւնը հիմնուած չի եղել զուտ տնտեսական գործօնների վրայ եւ որ եղել են այլ խնդիրներ: Աւելի՛ն, ես ցոյց կը տամ գաղափարախօսական գործօնի բարդ կողմը, ինչպէս նաեւ առկայ խնդրի եւ անցեալի միջեւ կապը, երբ իսլամականները ցոյցեր էին կազմակերպում ամէն անգամ, երբ երկրի տնտեսութիւնը զարգանում էր: Երկրորդ մասում ցոյց կը տամ «սիրիական ապստամբութեան» գաղափարախօսական կողմը եւ աշխարհիկ լինելու հետ կապուած հարցը ու ինչպէս արմատական իսլամականները վերահսկեցին կռուի գործընթացը: Վերջապէս, կ՛անդրադառնամ ժողովրդավարութեան հարցին, ցոյց տալով, թէ ինչու Սիրիայում չկար ժողովրդավարութիւն հաստատելու եւ արիւնահեղ քաղաքացիական պատերազմից պաշտպանուելու հնարաւորութիւնը:

Հակամարտութեան Պատճառները Տնտեսակա՞ն Էին,
Թէ՞ Կային Այլ Պատճառներ

Իր «Սիրիա. Ասատի տունը քանդուեց»  խորագրով յօդուածում, Տէյվիտ Վ. Լեշը գրում է, որ Սիրիայում շատ բարձր էր գործազրկութեան մակարդակը, աւելացնելով, որ հէնց դրա պատճառով սիրիացիները ողջունեցին «Արաբական գարնան» ալիքը եւ որ սիրիացիներին ոգեւորեցին Թունուզի արաբները: Ընդ որում, Սիրիայի աղքատութեան բարձր մակարդակով շրջանում շատ քիչ թուով մարդիկ էին դէմ արտայայտւում ապստամբութեանը, ինչպէս իր «Իսլամը եւ արաբական զարթօնքը» յօդուածում նշում է Թարիք Ռամատանը, բայց հիմնական կողմն աւելի շատ գաղափարախօսական էր, եւ ոչ ոք չէր սպասում, որ արմատական իսլամականները ամէն ինչ իրենց վերահսկողութեան տակ կը վերցնեն եւ կը լռեցնեն ժողովրդավարական իսլամականներին:

Աւելի՛ն, մեծ թուով փորձագէտներ եւ նոյնիսկ հասարակ մարդիկ այն կարծիքի են, որ պատերազմի հիմնական պատճառները քարիւղն ու կազն են եղել: Իրենց կարծիքով, իսլամականներին առաջին հերթին հարկաւոր էին զէնքեր եւ նիւթական միջոցներ, որպէսզի կարողանան տապալել վարչակարգին: Այսպիսով, նրանք յարձակուեցին քարիւղի դաշտերի վրայ եւ վերցրեցին իրենց ձեռքը: Իսլամականներին հռչակողների  համար սա թւում է հերոսական գործ, բայց ըստ որոշ տնտեսագէտների, «մարդկանց մեծ մասը որոշումներ կայացնելիս յենւում է առկայ գործօնների եւ բնական պաշարների վրայ»: Բայց եթէ մենք հեռանում ենք այդ համընդհանուր ենթադրութիւններից եւ կարողանում ենք ստանդարտից դուրս մտածել, բացայայտում ենք, որ տնտեսական աճի գործընթացում գիտելիքն է առանցքային գործօնը: Այնպէս, որ դժուար է գտնել որեւէ փաստարկ, որում կը նշուի, թէ հնարաւոր է, որ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման մարտիկներն օգտուեն քարիւղի հումքից:

Սիրիայի ներկայիս իրավիճակը շատ նման է 80-ականների իրավիճակին, երբ Հաֆեզ Ասատի իշխանութեան տակ երկրի առջեւ առաջին անգամ ծառացան տնտեսական փլուզման եւ Սիրիայի ենթակառուցուածքների ստեղծման խնդիրները: Հակառակ դրան, Իսլամ եղբայրներ կազմակերպութիւնը կարողացաւ յարձակուել նախագահի եւ իր ալեւի դաւանանքի անդամների վրայ: Կազմակերպութեան անդամները զինուած էին եւ թիրախ էին ընտրել ակնառու գործիչներին, նոյնիսկ սիւննիներին: Միաժամանակ, Պաշշար Ասատի Սիրիան պարզապէս ծաղկում էր, իսկ տնտեսութեան ազատականացումն առաջընթաց էր արձանագրում: Աւելի՛ն, միայն Պաշշար Ասատի իշխանութեան օրօք էր, որ մասնաւոր դրամատները, համալսարանները, զբօսաշրջական գործակալութիւնները եւ ցանցերով ընկերութիւնները իսկական պիզնես էին անում: Սիրիայի տնտեսութիւնն աչքի էր ընկնում իր աճող, ընդլայնուող արտադրական հիմքով, արդիւնաւէտ գիւղատնտեսութեամբ, զարգացած զբօսաշրջութեամբ, ցածր գնաճով, իսկ քարիւղի հանքահորերի յայտնաբերմամբ անընդհատ մեծանում էր քարիւղի արդիւնահանումը եւ արտահանումը: 2010 թուականին տնտեսական վիճակը կայուն էր, իսկ հիմա երկիրը սնանկացած վիճակում է: Իրավիճակը շատ աւելի բարդ էր, քան տնտեսական հարցը: Երկիրը գտնւում էր դժուարին պայմաններում, եւ եկել էր ժամանակը, որ սիրիացիներն ընտրէին նոր Սիրիա: Չնայած նրան, որ տնտեսական խնդիրն ունեցաւ իր ազդեցութիւնը, սակայն Սիրիայի դէպքում աւելի մեծ դեր կատարեց գաղափարախօսութիւնը:

Քաղաքացիական Պատերազմը Գաղափարախօսակա՞ն Էր,
Թէ՞ Պարզապէս Զինուած Խմբերը Կռւում Էին Վարչակարգի Դէմ

Սիրիայում ներկայիս իրավիճակը հասկանալու համար պէտք է յետ գնանք եւ  բացատրենք, թէ հիմնականում ինչ էր կատարւում երկրի քաղաքական ասպարէզում: 1970-ականներին Սիրիայում բարձրացաւ համաարաբականութեան  նոր ալիք եւ երկիրը հաստատեց ազգայնական-ընկերվարական, արեւմտեան ոճի կառավարութիւն: Մինչ օրս Սիրիան միակ համաարաբական երկիրն է, որը դեռեւս չունի երկարամեայ ոխերիմ Իսրայէլի հետ խաղաղութիւն հաստատելու ծրագիր: Ընդ որում, ինչպէս 1980-ականներին, այնպէս էլ` հիմա, Իսլամ եղբայրներ կազմակերպութիւնը ցոյցեր կազմակերպեց նորակազմ կառավարութեան դէմ, պատճառաբանելով, որ Սիրիան մուսուլմանական երկիր է եւ պէտք է կառավարուի Շարիայի կողմից: Ճիշդ են ասում` պատմութիւնը կրկնւում է: Մեր օրերում սիրիական կառավարութիւնը զարգացրել է իր յարաբերութիւնները Իրանի եւ Հըզպալլայի հետ, շիան ազդեցութիւն է ունեցել շարժման վրայ, սկզբունքային իսլամականները ուզում էին աւելի շատ հնարաւորութիւն ունենալ եւ պատերազմ սկսել Սիրիայի դէմ, բայց ոչ միայն այլ դաւանանքների դէմ, այլեւ, ընդհանուր առմամբ, Սիրիայի դէմ:

Ներկայումս Իսլամ եղբայրներ սիրիական կազմակերպութեան անյայտացմամբ առաջ եկաւ այն գաղափարը, որ այս հակամարտութիւնը շատ տարբեր է 1980-ականներին Իսլամ եղբայրներ կազմակերպութեան կազմակերպած իսլամական ապստամբութիւնից: Ռազմադաշտում էին կառավարական բանակը եւ Սիրիական ազատ բանակը, որն առանձնացուած էր Սիրիայի բանակից: Լրատուական միջոցներով իւրաքանչիւր ռմբակոծութեան ժամանակ Սիրիական ազատ բանակի զինուորները գոչում էին «ալլահ ու աքպար» (Աստուած մեծ է): Չնայած նրան, որ Իսլամ եղբայրներ կազմակերպութիւնը ներգրաւուած չէր, սակայն համոզիչ չէր այն փաստը, որ իսլամիստներն ու Իսլամ եղբայրները տեսադաշտում չէին: Մինչդեռ «Թայմ» ամսագրին տուած իր հարցազրոյցում Եգիպտոսի նախկին նախագահ Մորսին նշեց, որ «իսլամականների` իշխանութեան գալուց յետոյ հնարաւոր կը լինի ժողովրդավարութեան եւ հաւասարութեան հաստատումը, համբերութեամբ հնարաւոր կը լինի բոլոր հարցերը քննարկել մի սեղանի շուրջ, իսկ միակ խոչընդոտը կը լինի այն, որ մենք տասնամեակներ շարունակ չենք ունեցել ժողովրդավարութիւն»: Չնայած նրան, որ Եգիպտոսի նախագահը չափազանցրեց, երբ խօսեց տարբեր գաղափարախօսութիւններով եւ կրօններով երկրում իսլամի յաջողութեան հնարաւորութեան մասին, սակայն Իսլամ եղբայրներ կազմակերպութիւնը խիզախ քայլ կատարեց եւ մասնակցեց ընտրութիւններին: Սիրիայի Իսլամ եղբայրներ կազմակերպութիւնը ետին գիծի վրայ էր, լուռ եւ պարապուրդի մէջ: Դժբախտաբար, կազմակերպութեան կրաւորականութիւնը Իրաքում յայտնաբերուած «սալաֆական-հաւատադրժողական»  տարածաշրջանային արմատական կազմակերպութեանը եւ Լեւանտին թոյլ տուեց լցնել բացը: Հետաքրքիրն այն է, որ Ճոն Ռ. Պրետլին կանխատեսել էր, որ բացը չէր լցուի ժողովրդավարութեան կողմնակիցների կողմից:

Ինչո՞ւ Էր «Իսլամական Պետութիւն» Ահաբեկչական
Խմբաւորումը Ուժեղ, Գաղափարախօսական Ուժ
Տարածաշրջանում Եւ Ոչ Թէ Ինքնին Մարտական Խումբ

«Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը ժիհատային պատերազմ է մղել անհաւատների եւ իրենց առաջնորդ Պաղտատիի դէմ: Վերջինս Քայիտայի իրաքցի անդամ է, որը տարածաշրջան է բերել քաղաքական իսլամի համար նոր բանաձեւ, ըստ որի հակամարտութիւնն ինքնին Պաշշարի վարչակարգի դէմ չէ, այլ երկրի ներսում եւ երկրից դուրս գտնուող անհաւատների դէմ, ովքեր մերժում են վերընթերցել իսլամի «սալաֆականութիւնը» («սալաֆականութիւնը» մաքրակրօն իսլամ է, որը նշանակում է վերադառնալ ժիհատների պայքարին, կրօնների միջեւ պատերազմին, զոհաբերութեանը կամ հոգեկանի ուսումնասիրութեանը): Կայ եւս մէկ գործօն: 2003 թուականին, երբ սկսուեց Իրաքի պատերազմը, Սիրիայի հասարակութիւնը սկսեց աւելի լուրջ քայլեր կատարել դէպի արմատական իսլամը: Կանայք սկսեցին հագնուել եւ գլխաշորեր կրել Ուահհապի (ծայրայեղ ուղղափառ սիւննի) սէուտցի արաբ կանանց նման: Կարեւոր չէր, թէ հնարաւոր կը լինէր, թէ` ոչ: «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման նպատակն էր տարածաշրջանում ստեղծել քաոսային իրավիճակ: Հետաքրքիրն այն է, որ «Իսլամական պետութիւնը» կռւում էր ոչ թէ ինքնին աշխարհիկ կառավարութիւնների կամ շիա-ալեւի փոքրամասնութեան դէմ, այլ Քայիտայի մօտ կանգնած, Ժապհաթ Նուսրա սիւննի ահաբեկչական խմբաւորման դէմ: Կրկնեմ, որ «Իսլամական պետութեան» նպատակն էր տարածաշրջանում ստեղծել քաոսային իրավիճակ: Միւս կողմից, շիայի ներգրաւումն ազդեց Հըզպալլա կազմակերպութեան վրայ, յատկապէս` Քուսէյրում տեղի ունեցած կռուի ժամանակ: Այն բացատրուեց նրանով, որ կռիւը ոչ միայն դիմադրող ուժերի միջեւ է, այլ ծագել է սիւննի եւ շիա դաւանանքների միջեւ մրցակցութիւնից: Օրինակ` մէկ այլ դիմադրող կազմակերպութիւն` Պաղեստինի Համասը, չպաշտպանեց իր դաշնակցին` սիրիական վարչակազմին, այլ պաշտպանեց տարածաշրջանում սիւննիների տիրապետութիւնը: Աւելի՛ն, Համասը եւ արմատական իսլամականները կռուեցին սիրիական ալեւի (շիայի հետքերով դաւանանք) դէմ: Այսպիսով, ինչպէս երեւում է Սիրիայի դէպքում, որեւէ պատերազմ չունի խորը արմատներ առանց հակամարտութեան գաղափարախօսական գործօնի, յատկապէս, երբ առաջին անգամ «սալաֆական-հաւատադրժողական» հասկացութիւնը օգտագործուեց սիրիական պատերազմի ժամանակ: Աւելի՛ն, թւում է, թէ այս իրավիճակը բխում է Իսրայէլի շահերից, քանի որ Իսրայէլի թշնամական երկիրը` Սիրիան, քաոսային իրավիճակում է եւ տասնամեակներ կը տեւի մինչեւ կարողանայ նորից գնալ դիմադրող ազգայնական եւ համաարաբական ճանապարհով: Միաժամանակ, իրավիճակն աւելի վտանգաւոր է Իսրայէլի համար ոչ միայն այն պատճառով, որ Իսրայէլն ըստ էութեան շրջապատուած է մուսուլմանական երկրներով, այլ նաեւ այն պատճառով, որ Սիրիայում հաւատադրժողական  տիրապետութիւնը կը ներթափանցի Իսրայէլ եւ դրանով կը սկսուեն Աստծոյ անունից կռիւները: Հակամարտութիւնը «թակել» է Սիրիայի «դուռը», եւ այդ հակամարտութիւնը կարող է շարունակուել այնքան ժամանակ, որքան դրանում լինի գաղափարախօսութիւն:

Ինչո՞ւ Չկար Ժողովրդավարութիւն: Ո՞վ Էր Մեղաւոր

Չնայած նրան, որ վարչակարգն իր ռազմավարութեամբ դրական չէր արտայայտւում ժողովրդավարութեան մասին, բարեփոխումները յետաձգւում էին եւ դառնում էին ոչ անհրաժեշտ, սակայն արմատական իսլամականների հակառակ մեթոտը նոյնպէս հեռու էր ժողովրդավարական կոչուելուց: Դժբախտաբար, Սիրիայի արմատական իսլամականները չօգտուեցին Թուրքիայում, ինչպէս նաեւ Եգիպտոսում այսպէս կոչուած «Արաբական գարունից» յետոյ յաջողութեամբ կիրառուած «իսլամական ժողովրդավարութեան» մոտելից: Ժողովրդավար իսլամականները ցոյց տուեցին, որ նրանք կարող են գնալ բաց ընտրութիւնների, մասնակցել քուէարկութեանը, նորից անցկացնել քարոզարշաւ իշխանութիւնից դուրս եւ որ, ամենակարեւորը` սա նշանակում էր կառավարումը կիսել այլ գաղափարախօսական քաղաքական կուսակցութիւնների հետ, նոյնիսկ ազատականների եւ ձախակողմեան ուժերի հետ (Փիթըր Մենտըվիլ, համաշխարհային քաղաքական Իսլամ, ինչպէս եղաւ Եգիպտոսում` «Արաբական գարունից» յետոյ): Աւելի՛ն, Սիրիայի իսլամականները չփորձեցին մասնակցել նախագահական ընտրութիւններին, որտեղ կարող էին ճանաչուել եւ ստանալ Սիրիայի իշխանութիւններին մօտ կանգնած եւ տարբեր բնագաւառներ ներկայացնող բոլոր կուսակցութիւնների աջակցութիւնը: Ընդհակառակը, իսլամականները առաջ են քաշում այն գաղափարը, որ «յաղթելու համար պէտք է ուժ գործադրես ճնշող վարչակարգի դէմ» (Մարք Լինչ, արաբական ապստամբութիւն): Այս նեղ մտածելակերպով արմատական իսլամականները յայտնուել են ամենավատ վիճակում: Իրենց ռազմավարութեամբ նրանք աւելի են ուժեղացրել վարչակարգին, եւ հիմա, փաստն այն է, որ վարչակարգը յայտարարում է, որ կը սպաննի միլիոնաւոր անմեղ մարդկանց, քանի որ Լեւանտին մասնակցել են ահաբեկիչներ: Այսպիսով, արմատական իսլամականները բաց թողեցին Սիրիայում խաղաղ գոյակցել սովորելու հնարաւորութիւնը: Նրանք ընդունել են պատերազմը, որը մղւում է այն ամէնի դէմ, ինչը տարբեր է: Սիրիայի ընդդիմութիւնը կորցրեց Կանտիի գաղափարախօսութեան վրայ հիմնուած խաղաղ յեղափոխութեամբ առաջ շարժուելու հնարաւորութիւնը եւ ընտրեց զինուած հակամարտութիւնը, որի պատճառով էլ սիրիացիները կորցրեցին հաւատն ընդդիմութեան հանդէպ:

Ինչ վերաբերում է Սիրիային, ժողովրդավարութիւն չկար ոչ թէ այն պատճառով, որ վարչակարգը դաժան էր եւ յետաձգում էր բարեփոխումները, այլ այն պատճառով, որ ընդդիմութիւնը «կոյր» էր եւ իրեն դուրս էր մղել քաղաքական կարգից եւ զբաղուած էր ժիհատով` երկրում եւ տարածաշրջանում քաոս ստեղծելու նպատակով:

Եզրակացութիւն

Այս ակնարկը ցոյց տուեց Միջին Արեւելքի հիմքում ընկած երկրի` Սիրիայի վրայ այսպէս կոչուած «Արաբական գարնան» ազդեցութիւնը: Չնայած տնտեսական խնդիրներին, սակայն արմատական իսլամականները «թակեցին Սիրիայի դուռը»: Սիրիայի իշխանութիւնները սխալուեցին, քանի որ նրանք պատրաստ չէին լայնածաւալ գործողութիւնների: Միւս կողմից, Սիրիայում բացայայտուեց Ժիհատի նոր տեսակի կազմակերպութիւն, որի «սալաֆական-հաւատադրժողական» մեթոտները վտանգել են ամբողջ երկիրը, սկսելով ազգայնական ընկերվարականներից եւ աւարտելով հաւատացեալներով: Այս ակնարկով ապացուցուեց այն, որ երկիրը գտնւում է քաոսային վիճակում եւ որ հակամարտութիւնը կ՛աւարտուի այն դէպքում, երբ վերանայ «սալաֆական-հաւատադրժողական»  կազմակերպութիւնը եւ ոչ ժողովրդավար ռեժիմը շարժուի դէպի ժողովրդավարութեան հաստատմանը: Կարծում եմ, որ լուծումը կարող է լինել բնակչութեան բոլոր հատուածներից կազմուած կառավարութեան հաստատումը: Ժողովրդավարութեամբ կարելի է միաւորել խմբակցութիւններին եւ գնալ ընտրութիւնների: Վերջ ի վերջոյ, Սամուէլ Հինթինկթընի կողմից հռչակուած` իսլամական միութեան հաստատման համար քաղաքակրթութիւնների բախումը, փորձարկուեց Սիրիայում: Դեռեւս յայտնի չէ, թէ երբ կ՛աւարտուի Սիրիայում քաղաքացիական պատերազմը, իսկ ասպարէզում դեռեւս չի հաստատուել ժողովրդավարութիւնը:

 

 

 

Նախորդը

Ֆութպոլի Ծփացող Դաշտ Մը Թայլանտի Մէջ

Յաջորդը

Բազմակողմանի Կարողութիւններու Տէր Ջաւօ Շանթ

RelatedPosts

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ
Անդրադարձ

Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ

Հոկտեմբեր 14, 2025
Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով
Անդրադարձ

Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?