Աւելի քան ամիս մը տուած ձմեռնային արձակուրդէն ետք, այսօր` ուրբաթ, 30 յունուարին, կը վերսկսին Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի մրցումները, երբ տեղի կ՛ունենայ Վոլֆսպուրկ – Պայէրն Միւնիխ 18-րդ հանգրուանի բացման մրցումը:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ, որ ցարդ անպարտելի միակ խումբն է, այժմ ունի 45 կէտ եւ 11 կէտով կը գերազանցէ Վոլֆսպուրկը:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` անոնց գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Վոլֆսպուրկ (2) – Պայէրն Միւնիխ (1) | 21:30 |
| ՇԱԲԱԹ | |
| Ֆրայպուրկ (18) – Այնթրախթ Ֆրանքֆորթ (9) | 16:30 |
| Համպուրկ (14) – Քէօլն (11) | 16:30 |
| Մայնց 05 (12) – Փատերպորն (10) | 16:30 |
| Շալքէ (5) – Հանովըր-96 (8) | 16:30 |
| Շթութկարթ (15) – Մէօնշընկլատպախ (4) | 16:30 |
| Պայէր Լեւերքուզըն (3) – Պորուսիա Տորթմունտ (17) | 19:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Վերտըր Պրեմըն (16) – Հերթա Պերլին (13) | 16:30 |
| Օկզպուրկ (6) – Հոֆընհայմ (7) | 18:30 |


