Ուրբաթ, 9 յունուարին տեղի կ՛ունենայ Լիբանանի տղոց պասքեթպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ եւ երթի վերջին հանգրուանի բացման մրցումը: Շաբաթ, 10 յունուարին տեղի կ՛ունենան երկու մրցումներ, իսկ այս հանգրուանը կ՛աւարտի կիրակի, 11 յունուարին:
ՀՄԸՄ-ի խումբը իր մրցումը պիտի կատարէ շաբաթ, 10 յունուարին, երեկոյեան ժամը 17:00-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ հիւրընկալելով Թատամոնը:
Ստորեւ` յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 9 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շանվիլ-Մութթահետ | 17:50 | Տիք Մըհտի |
| ՇԱԲԱԹ, 10 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Թատամոն | 17:00 | Աղբալեան |
| Պիպլոս – Հուփս | 17:00 | Ժըպէյլ |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Սաժես – Ռիատի | 17:00 | Ղազիր |


