
Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքը` Armchess.am կը հաղորդէ, որ հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան իր մասնակցութիւնը պիտի բերէ 10-25 յունուարին Հոլանտայի մէջ տեղի ունենալիք Վիյք աան Զիի ճատրակի միջազգային մրցաշարքին:
Չորս անգամ այս մրցաշարքի տիտղոսին տիրացած Արոնեանի մրցակիցները պիտի ըլլան Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա), Ֆապիանօ Քարուանօ (Իտալիա), Անիշ Կիրի (Հոլանտա), Մաքսիմ Վաշիէ – Լակրաւ (Ֆրանսա), Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ), Տինկ Լիրեն (Չինաստան), Վասիլի Իվանչուք (Ուքրանիա), Թէյմուր Ռաճապով (Ազրպէյճան), Իվան Սարիչ (Խրուաթիա), Եու Եիֆան (Չինաստան), Լոյեք Վան Վելի (Հոլանտա), Պաատուր Ժոպաւա (Վրաստան) եւ Ռատոսլաւ Վոժթասզեք (Լեհաստան):
Նշենք, որ 14 տարեկան կրանտմասթըր Սամուէլ Սեւեան (Միացեալ Նահանգներ), իր մասնակցութիւնը պիտի բերէ Վիյք աան Զիի Բ. մրցաշարքին: