Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նայիր Շուրջդ, Դու Բոլորի Մէջ Ես…

Յունուար 5, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

010415taghoum-1Ստորեւ կու տանք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` Վահան Յովհաննիսեանի վերջին հրաժեշտի արարողութեան.

Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրայ անում ափսոսանքի ու ցաւի զգացումը…

Վահան ջան, գնալուցդ յետոյ այնքան բան եմ յիշել, որ թւում է մի քանի օրուայ մէջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:

Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին` Դաշնակցութեան` Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք յենուել ենք առաջինը քեզ վրայ: Առաջին խմբերը, կոմիտէները ձեւաւորուել են նաեւ քո մասնակցութեամբ: Յետոյ սկիզբ առաւ ազգային- ազատագրական պայքարը` ղարաբաղեան պատերազմը, ուր քո ներկայութիւնը ամէնուրեք էր` սկսած արտասահմանից զէնքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանութեան կազմակերպման աշխատանքները:

Արցախեան պատերազմի ընթացքում քանի քանի ընկերներ ենք կորցրել, մենք նրանցից լաւը չէինք, բայց դու բոլորից տարբեր էիր: Յիշում ես, այն ժամանակ էլ մենք դէմ էինք, որ Արցախում լինես, կռուի ճակատում, բայց դու քեզ բնորոշ հանգստութեամբ մեզ համոզում էիր` «մեր ազգի ճակատագիրը այսօր այստեղ է որոշւում, առանց այս պայքարի յաջողութեան, Հայաստանում քաղաքական գործը անիմաստ է»:

Կռիւ էր, ու այդ կռւում պիտի յաղթէինք` հայրենի պետութեանը կառչելով: Այստեղ սակայն եւս շտկելու բան կար, այստեղ եւս պայքարի անհրաժեշտութիւն կար: Կենսական անհրաժեշտութիւն էր` Հայաստանի Հանրապետութեան օրուայ իշխանութիւնների ապազգային գծին զուգահեռ` առաջ տանել մերը ու ճամբայ հարթել ազգային պատասխանատուութեան ուղղութեան համար: Եւ դու ներկայ էիր այդ պայքարում եւս, հանրահաւաքներ, ելոյթներ… Մտքի պայքար էր ու դու քեզ դրսեւորեցիր քո նման: Մենք չափի զգացում ունէինք: Նաւապետը ձախող էր, բայց նաւը մերն էր ու երբեք ու երբեք ձախող նաւապետից ձերբազատուելու համար պատրաստ չէինք նաւը խորտակել: Բայց արձագանգը համաչափ չեղաւ` ձերբակալութիւններ, թերթերի փակում, կուսակցութեան նկատմամբ համընդհանուր բռնութիւններ: Սակայն դու նոր կեանք էիր առել ու զինուած էիր անսպառ ներուժով: Վերջապէս քեզանից ձերբազատուելու համար մի ելք կար` բանտարկութիւն, սակայն բանտարկութիւնը եւս չօգնեց. քո պայքարը շարունակուեց բանտախցից, դատարանի դահլիճից…

Ձախող նաւապետը հրաժարուեց, բանտերի դռները բացուեցին, նոր յոյսեր համակեցին բոլորիս: Դարձեալ պայքարի բովում էիր, սակայն արդէն ուրիշ պայքարի` արդար ու ամուր պետութեան կառուցման պայքարի բովում: Այս պայքարը եւս տարար մեր դիրքերից, քո դիրքերից` ճիշդ դիրքերից: Վեր բարձրացար, բայց չփոխուեցիր, որքան փայլեցիր, այնքան հաստատակամ մնացիր համոզումներիդ ու գաղափարներիդ: Բայց այլեւս միայն մերը չէիր, այլ ժողովրդինը` բոլորինը: Դիպուկ ու անխնայ քննադատութիւններդ, խոհեմ ու պատասխանատու ելոյթներդ էլ քո անունից չէին, այլ ժողովրդի` բոլորի: Ցաւեցնելու աստիճան սուր, բայց անչար ու սրտացաւ խօսքդ, անսպառ հիւմըրդ ու գործիդ անվերջ նուիրումը պետական գործչի նոր տեսակ ստեղծեցին, բացառիկ, երկրորդը չունեցող տեսակ:

Թէեւ ես խօսելու եմ քո մասին անցեալ ժամանակով, բայց ոչ, ընկեր, դու չես գնացել: Դու այնքան շատ մարդկանց մէջ ես: Դու բոլորին տալիս էիր մտքիցդ ու հոգուցդ մի մասնիկ: Ու այնքան ես տուել, որ հիմա քեզ ճանաչող ու չճանաչող իւրաքանչիւր մարդու մէջ մի փոքր Վահան կայ: Ու դու շարունակելու ես մեզ հետ լինել անընդհատ ու ամէնուրեք:

Դու այն ուսուցիչն էիր, որը ոչ թէ սովորեցնում է, որովհետեւ պիտի սովորեցնի, այլ սովորեցնում է, որովհետեւ իրենից սովորում են, ուզեն, թէ չուզեն` սովորում են: Սովորում են մտածել ու մտածել տալ: Սովորում են ապրել ու ապրեցնել: Սովորում են խօսել ու լռել: Սովորում են պայքարել ու չյանձնուել: Սովորում են սիրել. սիրել ընկերոջը ու սիրել անծանօթին, սիրել հայրենիքը ու սիրել աշխարհը ու սիրել ազատութիւնը:

Դու առանց ափսոսելու շռայլեցիր մարդկանց քո տեսակը: Դու իսկապէս վահան էիր, վահան, որին բախուելով ջարդուփշուր էր լինում այն ամէնը, ինչը վատն էր, վահան, որը պաշտպանում էր մեր ճիշդ տեսակը, վահան, որը թոյլ չէր տալիս, որ մանրումեծ նիզակները խոցեն մեր ինքնութիւնը:

Բայց վահան լինելով հանդերձ, դու նաեւ սուր էիր, բահ ու գրիչ: Դու միաժամանակ սուր էիր, բահ ու գրիչ: Այդպէս գրեթէ չի լինում, բայց դու էի՛ր: Քո սուրը գիտէր, թէ ո՛ւմ եւ ե՛րբ է զարկում: Քո բահը գիտէր, թէ ի՛նչ հող է շէնացնում եւ ի՛նչ հող է շէնացնելու դեռ: Քո գրիչը գիտէր, թէ ո՛րն է մտքի արժէքը:

Դու տուեցիր հայրենիքիդ այն ամէնը, ինչ կարող էիր ու անգամ չէիր կարող տալ, փոխարէնը վերցրիր հայրենիքիդ ցաւերը: Ու դու գիտէիր, թէ ո՛րն է հայրենիքիդ դարմանը: Բայց աւաղ, քեզ համար դարման չեղաւ:

Թէեւ ես խօսեցի քո մասին անցեալ ժամանակով, բայց ո՛չ, ընկեր, դու չես գնացել: Նայիր շուրջդ, դու բոլորի մէջ ես: Ու բոլորս պիտի շարունակենք անել այն, ինչ անում էիր դու:

 

 

Նախորդը

Ազրպէյճան Ներթափանցումի Գործողութիւն Կը Կատարէ. Երկու Զոհ` Հայկական Կողմէն

Յաջորդը

Վերջին Հրաժեշտ Եւ Յուղարկաւորութիւն` Վահան Յովհաննիսեանին

RelatedPosts

Պատգամաւոր Մհեր Սահակեան Ձերբակալուեցաւ
Հայկական

Պատգամաւոր Մհեր Սահակեան Ձերբակալուեցաւ

Ապրիլ 1, 2023
Արցախի Նախագահը Հրաւիրած Է Անվտանգութեան Խորհուրդի Ընդլայնուած Արտահերթ Նիստի
Գլխաւոր լուրեր

Արցախի Նախագահը Հրաւիրած Է Անվտանգութեան Խորհուրդի Ընդլայնուած Արտահերթ Նիստի

Ապրիլ 1, 2023
Թեհրան. «Ազրպէյճանի Տարածքէն Մեր Դէմ Իսրայէլի Սադրանքներուն Նկատմամբ Լուռ Պիտի Չմնանք»
Գլխաւոր լուրեր

Թեհրան. «Ազրպէյճանի Տարածքէն Մեր Դէմ Իսրայէլի Սադրանքներուն Նկատմամբ Լուռ Պիտի Չմնանք»

Ապրիլ 1, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In