
Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանին մրցումներուն ծիրին մէջ, Չելսի 5-3 արդիւնքով պարտութիւն մը կրեց Թոթենհամէն` լոնտոնեան տերպիին:
Յաղթական կազմին մարզիկներէն Հերի Քէյն հեթրիք մը իրագործեց:
Հակառակ իր կրած այս պարտութեան, Չելսի այժմ Մանչեսթըր Սիթիի հետ միասին կը բաժնէ առաջին դիրքը` նկատի ունենալով, որ անոնք երկուքը ունին 46-ական կէտ, նշանակած են 44-ական կոլ եւ ստացած 19-ական կոլ:
Մանչեսթըր Սիթի 3-2 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Սանտըրլենտին, երբ Ֆրանք Լամփար 73-րդ վայրկեանին նշանակեց Սիթիի յաղթանակի կոլը:
Սաութհեմփթըն 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Արսենալին:

Մանչեսթըր Եունայթըտ Սթոք Սիթիի դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց, մինչ Լիվըրփուլ, որ հիւրընկալեց Լայսթըր Սիթին, չկրցաւ յաղթել անոր եւ բաւականացաւ 2-2 հաւասարութեամբ: Սթիւըն Ժերար նշանակեց Լիվըրփուլի երկու կոլերը` փենալթիներով (17-րդ եւ 40-րդ):
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Սթոք Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 1-1 |
Ասթոն Վիլա – Քրիսթալ Փալաս | 0-0 |
Հալ Սիթի – Էվըրթըն | 2-0 |
Լիվըրփուլ – Լայսթըր Սիթի | 2-2 |
Մանչեսթըր Սիթի – Սանտըրլենտ | 3-2 |
Նիւքասըլ – Պըռնլի | 3-3 |
Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Սուանզի | 1-1 |
Սաութհեմփթըն – Արսենալ | 2-0 |
Ուեսթ Համ – Ուեսթ Պրոմուիչ | 1-1 |
Թոթենհամ – Չելսի | 5-3 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Չելսի | 46 (44-19) |
2.- Մանչեսթըր Սիթի | 46 (44-19) |
3.- Մանչեսթըր Եունայթըտ | 37 (34-20) |
4.- Սաութհեմփթըն | 36 (34-15) |
5.- Թոթենհամ | 34 (29-27) |
………………………………………………………. | |
18.- Քրիսթալ Փալաս | 17 (20-30) |
19.- Պըռնլի | 17 (17-32) |
20.- Լայսթըր Սիթի | 14 (19-33) |