Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սիրելի՛ Ռուբէն, Բարեկամս

December 29, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1213hasanjamal
Հասան Ճեմալ

Երեւանի «Նոյեան Տապան» գրախանութում եմ: Իմ «Հայերը եւ թուրքերը» գրքերից է վաճառուել, գումար պիտի ստանամ: Հէնց այդ պահին խանութի աշխատակցուհին շտապեցնում է եւ ասում, որ զանգահարէք Ռուբէն Մելքոնեանին, թող շուտ Հասան Ճեմալի գրքերից բերի, մարդիկ սպասում են: Զանգում են, հեռախօսի միւս կողմից թուրքագէտ բարեկամս, ենթադրաբար պատասխանում է` «Հասնում եմ»:

Դուրս եմ գալիս գրախանութից եւ հաւաքում նրա ձեռքի համարը: «Հա՛, Թաթո՛ւլ ջան», ասում է Ռուբէնը: Մի քիչ ստում եմ` «Ռուբէ՛ն ջան, հերթի մէջ մնացինք, Հասան Ճեմալի գիրքը հասցրու»: Ու չեմ կարողանում ծիծաղս զսպել: Ասում եմ` մի քանի շաբաթ առաջ, էս ի՜նչ մեղադրանքներ էին` թուրքական քարոզչութիւն եւ այլն, հիմա դո՞ւ ես Հասան Ճեմալի գրքերը վաճառում: Պատասխանում է` իմ արդար աշխատանքն է:

Մի քանի բարեկամական նախադասութիւն փոխանակելուց յետոյ (ես եւ Ռուբէնը միասին ճամբորդել ենք, երկուսս էլ դասաւանդում ենք ԵՊՀ-ում, ես կարդում եմ նրա` Թուրքիայի մասին  գրութիւնները, անկեղծ ասած` հաւանում եմ եւ շատ ուրախ եմ, որ մեր թուրքագիտութիւնը երիտասարդանում է` Ռուբէն Մելքոնեան, Վահրամ Տէր Մաթեւոսեան, Արսէն Աւագեան, Արտակ Շաքարեան եւ այլ գնահատելի անուններ) ժպտալով ու խնդալով վերջացնում ենք խօսակցութիւնը: Մտածում եմ` Ռուբէնը շուտ հասցնի Հասան Ճեմալի գրքերը, իրօք մարդիկ սպասում էին, աչքովս տեսայ:

Հիմա` աւելի լուրջ:

1229Hasan_Cemal_Book_2Այո՛, պարոն Մելքոնեանը շատ ճիշտ է` դա իր արդար աշխատանքն է: Հասան Ճեմալի գիրքը ինքն է թարգմանել, դրա դիմաց Պոլսում գործող «Հրանդ Տինք հիմնադրամ»-ը վճարել է (եթէ արժանապատիւ չի վճարել, ապա դա արդար չէ): Եթէ իր եւ թուրքական հիմնադրամի միջեւ պայմանաւորուածութիւն է խախտուել, ապա դա էլ արդար չէ: Բայց սրանք մանրամասներ են, որոնք ինձ չեն հետաքրքրում: Ես ուզում եմ հասկանալ` ի՞նչ կապ ունեն այն հասարակական կազմակերպութիւնները, որոնց պարոն Մելքոնեանը ծանրագոյն եւ անպատասխանատու մեղադրանքեր պիտակեց, իսկ գործող իշխանութիւնների կրնկի տակ թպրտացող  լրատուամիջոցները կրակ էին թափում: Սրանք այն նոյն լրատուամիջոցներն էին, որ Ապտիւլլա Կիւլի 2008-ի Երեւան այցը գրեթէ համահայկական տօնախմբութեան էին վերածել, մի կազմակերպութիւն զինանշանի վրայից Արարատ սարն էր ջնջում ու այլ անպատկերացնելի այլանդակութիւններ:

Ճիշտ այն օրերին, երբ Հայոց ցեղասպանութեան ծրագրաւորողներից եւ իրականացնողներից Ճեմալ փաշայի թոռը` 70-ամեայ Հասանը Երեւանում իր գիրքն էր ներկայացնում, ես չորս օր հայ-ազրպէյճանական սահմանում  էի: Սահմանապահ գիւղերում լրագրողական աշխատանքը աւարտելուց յետոյ Բերդ քաղաքում մտնում եմ Ֆէյսպուք: Այն ուղղակի պայթում է: Պարոն Մելքոնեանը խօսում է տեսախցիկների առաջ: Առաջին բանը, որ մտածեցի, դա հետեւեալն էր` պարոն Մելքոնեանը հաւանաբար իր իսկ թարգմանած գիրքը կամ գրքերի մի քանի տասնեակ հատորներ ուր որ է հրապարակաւ կը հրկիզի` այդպէս արտայայտելով իր բողոքը այս անարդար աշխարհի դէմ: Երեկոյեան Տաւուշում միացնում եմ հեռուստացոյցը, կարծեմ երկուշաբթի երեկոյ էր, միայն Հ1 կայ: Ու ի՞նչ` Նուէր Մնացականեանի հիւրը պարոն Մելքոնեանն է:

Ու ես մտածում եմ` ԵՊՀ արեւելագիտութեան բաժանմունքում, երրորդ յարկում, երբ ես ու Ռուբէնը իրար դէմ դուրս գանք, բարեւից յետոյ պէտք է դժուարութեամբ ասեմ` դա ակադեմականի, գիտնականի պահուածք չէ: Կ՛անցնեն տարիները եւ կը համոզուես: Բայց հիմա ես շատ ուրախ եմ, որ դա այլեւս չեմ ասելու նրան եւ ինչպէս միշտ պարզ բարեւելու ենք ու անցնելու:

Իրաւամբ, անցած լինի: Մանաւանդ որ Հասան Ճեմալի գիրքը գուցէ արժէր թարգմանել: Եւ լաւ է, որ հէնց Ռուբէն Մելքոնեանը ստանձնեց այդ պատասխանատու գործը:

Եւ վերջում` կրկին բարեկամաբար:

Սիրելի՛ Ռուբէն, բարեկամս, շնորհաւոր քո գալիք Ամանոր ու Սուրբ Ծնունդը: 2015-ը քո եւ շատերիս համար լինելու է մարտահրաւէրի տարի: Համատեղ անցնենք այդ ճանապարհը:

 

 

 

 

 

Նախորդը

Իշխանութիւնը Փոխելու Չհասունացած Մեկնարկները Յետ Են Տանում Երկիրը. Հարցազրոյց ՀՅԴ Գերագոյն Մարմինի Անդամ Լիլիթ Գալստեանի Հետ

Յաջորդը

Հրատապ Լուր. Ամալ Քլունին Հայաստանը Պիտի Ներկայացնէ Եւրոպական Դատարանին Մէջ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.