Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռուս – Թուրք – Ազրպէյճանական Վտանգը

December 22, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 18-ին իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում գովեստներ շռայլեց Թուրքիայի առաջնորդի հասցէին` նրան անուանելով քրեփքիյ մուժիկ (թարգմանաբար` պինդ տղամարդ): Երբ այս տարուայ դեկտեմբերի առաջին օրերին Ռուսաստանի նախագահը պետական այցով մեկնեց Անգարա, մի շարք լրատուամիջոցներ դա կոչեցին ռուսական ցարի այց օսմանեան սուլթանին: Վլատիմիր Փութինն ու Ռեճեփ Թայիփ Էրտողանը բնաւորութեամբ, ժողովրդավարութեան իւրօրինակ ընկալումներով եւ Արեւմուտքի նկատմամբ իրենց կոշտ մօտեցումներում բազմաթիւ նմանութիւններ ունեն: Փութինը յայտարարում է, որ Խորհրդային Միութեան փլուզումը մեծագոյն ողբերգութիւն էր եւ ձգտում է Պիելոռուսիայի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ ստեղծել Եւրասիական տնտեսական միութիւն: Էրտողանը չի ձգտում (յամենայն դէպս` չի յայտարարում) ինչ-որ ձեւով վերականգնել Օսմանեան կայսրութիւնը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմքում դրել է նորօսմանականութեան հայեցակարգ:

Ոչ վաղ անցեալի պատմութիւնը պէտք է դաս լինի Հայաստանի համար: Առնուազն մէկ անգամ (Լենին-Աթաթուրք պայմանաւորուածութիւնը` 1920-1921 թուականներին) հայկական շահը զոհաբերուել է յանուն ռուս-թուրքական բարեկամութեան: Երբ Փութինը մամուլի ասուլիսում յայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանային խնդիրների լուծումներում պէտք է իր խօսքն ու դերակատարութիւնը ունենայ, կամայ թէ ակամայ մտածում ես Արցախի հարցի մասին: Հայաստանը բազմաթիւ շղթաներով կապուած է Մոսկուային: Եթէ ոեւէ հայի համար այս նախադասութիւնը վիրաւորական է կամ նուաստացուցիչ, ապա, եկէք, շղթաները դնենք մի կողմ եւ դա համարենք հայ-ռուսական գործընկերութիւն կամ բարեկամութիւն: Բայց դրանից իրերի դրութիւնը չի փոխւում: Ռուս-թուրքական մերձեցումը վտանգաւոր է Հայաստանի եւ հայկական շահերի տեսանկիւնից:

Լենին-Աթաթուրք դաշինքից եւ 1925 թուականի խորհրդա-թուրքական պայմանագրից ի վեր Մոսկուա-Անգարա կապերը այնքան ամուր չեն եղել, ինչպէս այսօր: Թուրքիան չմիացաւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հակառակը` խոստացաւ դէպի Ռուսաստան աւելացնել այն ապրանքների մատակարարումները, որոնք նախկինում առաքւում էին Եւրոպայից: Ռուսաստանը դադարեցրեց Պուլկարիայով դէպի Եւրոպա նոր կազատարի կառուցումը եւ յայտարարեց, որ այն  կ՛անցնի Թուրքիայի տարածքով: Այսօր Թուրքիայի ամենախոշոր երկրորդ առեւտրային գործընկերը հէնց Ռուսաստանն է: Աւելի՛ն.  Ռուսաստանը Թուրքիայում պէտք է հիւլէական կառուցի:

Այն պայմաններում, երբ Հայաստանի կախումը Ռուսաստանից չափազանց խորն է, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան հասել են ռազմավարական գործընկերութեան, ապա վտանգ կայ, որ ռուսներն ու թուրքերը կարող են հայկական հարցում կայացնել որոշումներ` անտեսելով Հայաստանի եւ Արցախի շահը: Ճիշդ է, Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են նաեւ ռուս սահմանապահները, իսկ Գիւմրիում տեղակայուած է ռուսական 102-րդ ռազմակայանը, սակայն ռուսները Հայաստանում առաջին հերթին ոչ թէ հայկական, այլ ռուսական շահն են պաշտպանում:

Ուշագրաւ էր, որ իր ասուլիսում, խօսելով արտասահմանում տեղակայուած ռուսական ռազմակայանների մասին, Փութինը ընդգծեց, թէ աշխարհում նման երկու ռազմակայան կայ միայն` Տաճիկստանում եւ Խրխըզստանում: Փութինը չյիշատակեց Գիւմրիի 102-րդ ռազմակայանը: Հաւանաբար այդ ձեւով նա ցանկացաւ ուղերձ յղել Էրտողանին, որ Հայաստանում տեղակայուած ռազմակայանը ուղղուած չէ Թուրքիայի դէմ: Յիշեցնենք, որ Գիւմրիի ռուսական ռազմակայանը ձեւաւորուել է 1992-ին` Խորհրդային Հայաստանում տեղակայուած նախկին խորհրդային 7-րդ բանակի հենքով: Այդ բանակը Խորհրդային Հայաստանում ունէր ԽՍՀՄ-ը Թուրքիայից պաշտպանելու առաջադրանք: Ինչպէս ռուս, այնպէս էլ հայ պաշտօնեաները բազմիցս յայտարարել են, որ ռուսական զօրքերը եւ սահմանապահները Հայաստանում են, որպէսզի պաշտպանեն մեր երկիրը Թուրքիայի հնարաւոր սպառնալիքներից:

Ռուսաստանը աննախադէպ խորացրել է նաեւ յարաբերութիւնները Հայաստանի մէկ այլ հակառակորդ պետութեան` Ազրպէյճանի հետ: Վերջին տարիներին Ռուսաստանը Ազրպէյճանին վաճառել է 4 միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ զէնք եւ զինամթերք: Այս իրողութիւնը, անկասկած, մտահոգում է Հայաստանի ղեկավարութեանը եւ ժողովրդին, քանի որ Իլհամ Ալիեւը պատերազմով է սպառնում Արցախին ու Հայաստանին: Սակայն Հայաստանի համար ռուս-ազրպէյճանական ռազմավարական համագործակցութեան խորացման վտանգը վաճառուող զէնքը չէ միայն: Ի վերջոյ, Ազրպէյճանը ֆինանսական  հնարաւորութիւններ ունի այլ երկրներից եւս զէնքեր գնելու, ինչը անում է:

Վտանգը այլ տեղում է: Եթէ Իլհամ Ալիեւը աւելի թեքուի դէպի Ռուսաստան եւ Եւրասիական տնտեսական միութիւն, հասկացնել տայ, որ կարող է անգամ անդամակցել այդ կառոյցին, պայմանով, որ Վլատիմիր Փութինը օգտագործի իր հեղինակութիւնը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մէջ, ապա նման զարգացումը կարող է իրական սպառնալիք լինել Հայաստանի եւ Արցախի համար: Այստեղ էլ պէտք է մեզ համար դաս լինի ոչ վաղ անցեալի պատմութիւնը: 1921-ի ամրանը հէնց Ռուսաստանն էր, որ Արցախը դրեց Ազրպէյճանի կազմում:

Դժուար է միանշանակ համաձայնուել այն տեսակէտի հետ, որ Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեանը անդամակցեց անվտանգութեան նկատառումներով: Աւելի պարզ` Հայաստանը չէր կարող ընդդիմանալ եւ ոչ ասել այդ կառոյցին անդամակցութեանը, քանի որ Փութինը Արցախի հարցում կը պաշտպանէր Ազրպէյճանին: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի անդամակցութիւնից յետոյ Արցախի հարցում ճնշումներ չեն լինի: Բացի այդ, չի երեւում, որ Ռուսաստանը եւ յատկապէս Պիելոռուսիան ու Ղազախստանը Արցախի հարցում բարեկամաբար են տրամադրուած Հայաստանի նկատմամբ:

Բոլոր երեք պետութիւնների խորհրդարանները վաւերացրել են Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութիւնը, սակայն յստակ եւ հրապարակաւ յայտարարել, որ Հայաստանը այդ կառոյցին անդամակցում է առանց Լեռնային Ղարաբաղի: Աւելի՛ն. ռուս պաշտօնեաները ակնարկում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակէտ տեղադրելու հարցը դեռեւս որոշուած չէ: Այսպիսով, Ռուսաստանը, Պիելոռուսիան ու Ղազախստանը եւս մէկ անգամ ընդգծում են, այս դէպքում` յատուկ Ազրպէյճանի համար, որ ճանաչում են վերջինիս տարածքային ամբողջականութիւնը:

Մի կողմից ռուս-թուրքական, միւս կողմից` ռուս-ազրպէյճանական գործընկերութեան խորացման պայմաններում Հայաստանը պէտք է զարկ տայ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեանը մի քանի ուղղութիւններով: Առաջին` խորացնել Եւրոպական Միութեան, ՕԹԱՆ-ի եւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները: Երկրորդ` անմիջական երկու հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ պահել եւ նոր մակարդակի բարձրացնել գործընկերութիւնը: Երրորդ` քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցութիւն սկսելու ուղղութեամբ: Չորրորդ` վերականգնել 1990-ականների կէսերին գործող Հայաստան-Իրան-Յունաստան եւ Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով հանդիպումները: Այս ամէնը պէտք է անել ոչ ի հակակշիռ Ռուսաստանի, այլ` յանուն Հայաստանի ինքնիշխանութեան ամրապնդման:

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն

Յատուկ «Ազդակ»-ի համար 

 

 

Նախորդը

Հայ Ակադեմիկոսը Քաղցկեղը Կանխարգիլող Պատուաստանիւթ Հնարած Է

Յաջորդը

Ազրպէյճանցի Հրեայ Քարոզիչը (Propagandist) Քարեր Կը Նետէ Հայաստանի Վրայ` Ապակեայ Տունէն

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.