Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա Լիկա»-ի 14-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռէալ Մատրիտ պիտի հիւրընկալէ Սելթա Վիկոն: Սակայն, միւս կողմէ, Պարսելոնայի եւ Էսփանիոլի միջեւ տեղի պիտի ունենայ Քաթալոնիոյ տերպին. կ՛ակնկալուի, որ ամէն տարուան նման տաք ճակատում մը ըլլայ, եւ Պարսելոնայի համար այս խաղէն յաղթական դուրս գալը կարեւոր է, որ մօտ մնայ Ռէալ Մատրիտին:
Ստորեւ` 14-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Էլչէ (19) – Աթլեթիքօ Մատրիտ (3) | 17:00 |
| Աթլեթիքօ Պիլպաօ (9) – Քորտոպա (20) | 19:00 |
| Ռէալ Մատրիտ (1) – Սելթա Վիկօ (8) | 21:00 |
| Տեփորթիվօ Լա Քորունիա (18) – Մալակա (7) | 23:00 |
| ՎԱՂԸ | |
| Ռայօ Վալոքանօ (10) – Սեւիլլա (4) | 13:00 |
| Պարսելոնա (2) – Էսփանիոլ (12) | 18:00 |
| Վիառեալ (6) – Ռէալ Սոսիետատ (14) | 20:00 |
| Կրանատա (16) – Վալենսիա (5) | 22:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Էլպար (11) – Ալմերիա (17) | 18:00 |
| Լեվանթէ (15) – Կեթաֆէ (13) | 20:00 |


