Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մամլոյ Հաղորդագրութիւն. Հեռուստամարաթոն 2014-ի Նուիրատուութիւններով Կ՛ամբողջականացուի Վարդենիս-Մարտակերտ Ճանապարհի Վերակառուցումը

November 13, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

23CkNEJ3tcZJPZgeognittludCԵրեւան, 10 նոյեմբերի, 2014թ.: Նոյեմբերի 27-ին անցկացուելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահաւաքի հանգանակութիւնները կ՛ուղղուեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կ՛իրականացուի ծրագրի երկրորդ փուլով:

2013 թ-ին նուիրաբերուած գումարներով ընթացիկ տարում իրականացուել են լայնածաւալ հողային աշխատանքներ, որոնք կ՛աւարտուեն տարեվերջին: Շուրջ 116 քմ երկարութեամբ ճանապարհն ունի 10 մեթր լայնութիւն, որից 7 մեթրը կը կազմի ասֆալտապատ երթեւեկելի հատուածը: Կատարուած աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ճարտարագէտ ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառոյցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Բնակավայրերով անցնող հատուածներում կառուցւում են մայթեր:

Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատուածի առաջին շուրջ 12 քմ-ը ասֆալտապատ է: Յաջորդող հատուածը մինչեւ Մարտակերտ պատուած է խտացուած հողային պաստառով եւ երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկայ դրամահաւաքի գումարներով կ՛աւարտուի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսուած ասֆալտապատումը:

Ռազմավարական նշանակութեան այս ճանապարհի կառուցումը` հաստատուած «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստով, այլընտրանքային կապ կը հաստատի մեր երկու հանրապետութիւնների  միջեւ` խթանելով թէ՛ զբօսաշրջութիւնը, եւ թէ՛, մեծ հաշուով, մեր երկրների տնտեսութիւնը, որի ուղղակի շահառուները կը լինեն ճանապարհի երկայնքով տարածքուող 22 մեծ ու փոքր համայնքները:

Խոշորածաւալ այս ծրագիրն աւարտին հասցնելու նպատակով հիմնադրամի աշխարհասփիւռ գրասենեակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահաւաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից:

Այս նպատակով Հայաստանում արդէն մեկնարկել են փոստային եւ sms նուիրատուութիւնները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակութեան այս ծրագրին, թէկուզ փոքր նուիրատուութիւններով, մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

Նախորդը

Այս Տարուան Հեռուստամարաթոնին Հիմնական Նպատակը Վարդենիս-Մարտակերտ Ճամբու Կառուցումն Է

Յաջորդը

Սրտիս Ու Մտքիս Մէջ Դրոշմուած Արցախեան Պատկերներ (Ա.). «Մեզի Համար Տուն Կը Շինեն»

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.