14 նոյեմբերին Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը հիւրը պիտի ըլլայ Փորթուգալի:
Այս մրցումին նախապատրաստուելու համար Հայաստանի հաւաքականը 10-12 նոյեմբերին մարզական հաւաք մը պիտի կատարէ ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտ արդէն իսկ հրապարակեց այն ֆութպոլիստներուն անունները, որոնք մարզական հաւաքին մասնակցելու հրաւէր ստացած են:
Ստորեւ` Հայաստանի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արսէն Բեգլարեան (Ուլիս):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Լեւոն Հայրապետեան (Փրիպրամ, Չեխիա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան եւ Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Օլիմփիաքոս, Յունաստան), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա), Ռումեան Յովսէփեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Եդիգարեան (Քայրաթ, Ղազախստան), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Արտեոմ Սիմոնեան (Զենիթ Ս. Փեթերսպուրկ, Ռուսիա), Կարլեն Մկրտչեան, Մասիս Ոսկանեան եւ Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Ալեքսանտր Կարապետեան (Տիւտելանժ, Լիւքսամպուրկ):


