Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չարեաց Փոքրագոյնը

October 13, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցութիւնը պէտք է դիտարկել նախ եւ առաջ հետեւեալ տեսանկիւնից` կարո՞ղ էր Սերժ Սարգսեանը «ոչ» ասել Ռուսաստանի, աւելի ճիշդ` Վլատիմիր Փութինի այս նախաձեռնութեանը: Եթէ «այո», ապա Հայաստանը ի՞նչ գին պիտի վճարէր այդ «ոչ»-ի համար:

Սարգսեանը կամ Հայաստանի որեւէ նախագահ կարող էր «ոչ» ասել, եթէ պաշտօնական Երեւանը, մնալով հաւատարիմ հայ-ռուսական գործընկերային եւ ռազմավարական համագործակցութեան ոգուն եւ տառին, 1991-ից ի վեր յայտարարած լինէր արտաքին չէզոք քաղաքականութեան եւ ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշինքներին չանդամակցելու իր սկզբունքային դիրքորոշման մասին:

Անշուշտ, կարեւոր են եւ վճռորոշ մի շարք այլ իրողութիւններ եւս, որոնք սահմանափակում են Հայաստանի խուսանաւելու հնարաւորութիւնները: Դրանցից առաջինը Արցախեան չկարգաւորուած հակամարտութիւնն է, ինչը Հայաստանի իշխանութիւններին ստիպում է զգուշ լինել` չարժանանալու Ռուսաստանի եւ Վլատիմիր Փութինի յիշաչարութեանը: Պակաս կարեւոր չեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների այսօրուայ վիճակը, ինչպէս նաեւ` ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ռուսաստանից Հայաստանի բացայայտ կախուածութիւնը: Յուլիս-օգոստոս ամիսներին Հայաստան-Ազրպէյճան սահմանի եւ Արցախ-Ազրպէյճան շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դէպքերը ցոյց տուեցին, որ Մոսկուան ի վիճակի է լարուածութիւն հրահրել: Այլ հարց է, որ հայկական բանակը կարողացաւ ցաւալի հարուած հասցնել հակառակորդին` ստիպելով նրան հաշտուել ներկայ սթաթիւս-քուոյի հետ:

Եթէ Հայաստանը իրապէս ձգտում է ազատուել ռուսական ազդեցութիւնից կամ հնարաւորինս սահմանափակել այդ ազդեցութիւնը, ապա նախ եւ առաջ անհրաժեշտ է Ազրպէյճանի հետ խաղաղութեան հասնել Արցախեան հարցում եւ լեզու գտնել Թուրքիայի հետ: Հնարաւո՞ր է նման բան: Անշուշտ, հնարաւոր է: Ամբողջ խնդիրն այն է, թէ դրա դիմաց ի՞նչ գին ես պատրաստ վճարելու: Մի կողմից Ազրպէյճանի հետ խաղաղութիւն, միւս կողմից` Թուրքիայի հետ կնճռոտ խնդիրների լուծում նշանակում է առնուազն հրաժարուել Արցախի շուրջ նուաճած վեց շրջաններից, ինչպէս նաեւ` ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւից: Սա նուազագոյն գինն է, որի պայմաններում Ազրպէյճանն ու Թուրքիան վերջ կը տան Հայաստանի շրջափակումն ու թշնամական քաղաքականութիւնը: Անկասկած, Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ բնականոն յարաբերութիւններ հաստատելը դեռ չի երաշխաւորելու Ռուսաստանից Հայաստանի կախուածութեան վերացումը, բայց դա անհրաժեշտ պայման է:

Ճիշդ է, Հայաստանը չէր կարող «ոչ» ասել Փութինին, սակայն միւս կողմից, գործող իշխանութիւնը թոյլ տուեց կոպտագոյն սխալ, որոնց պատճառով մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին ոչ թէ որպէս հաւասար գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Պիելոռուսիայի հետ, այլ այդ միաւորման մէջ ենք մտնում ձայնազուրկի կարգավիճակով: Աւելի՛ն. Ղազախստանն ու Պիելոռուսիան Հայաստանին դիտարկում են ոչ թէ որպէս միասնական ազատ գօտու հաւասար գործընկեր, այլ Ռուսաստանի նուիրեալ երկիր, որը միութեան ներսում առկայ վէճերի եւ խնդիրների դէպքում միակողմանիօրէն պաշտպանելու է Մոսկուային: Երբ ամիսներ առաջ Նուրսուլթան Նազարպայեւը ընթերցում էր Իլհամ Ալիեւի նամակը, ապա դա անում էր ոչ թէ նրա համար, որ Ղազախստանի սիրտը ցաւում է Ազրպէյճանի համար, այլ որովհետեւ ղազախները չեն ցանկանում նոյն միութեան մէջ տեսնել մի պետութեան, այսինքն` Հայաստանին, որը սպասարկելու է ռուսական շահերը:

Երբ տարիներ առաջ Եւրոպական Միութիւնը յայտարարեց Արեւելեան գործընկերութիւն նախաձեռնութեան մասին, Ռուսաստանը չափազանց նեարդայնօրէն արձագանգեց: Արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը յայտարարեց, որ Արեւմուտքը տնտեսական քաղաքականութեան անուան տակ շարունակում է իր ընդարձակումը դէպի Ռուսաստանի սահմաններ եւ տարածքներ, որոնք ընկալւում են ռուսական կենսական շահերի գօտի: Այսօր Ուքրանիան վճարում է չափազանց թանկ գին: Անշուշտ, ուքրանական դէպքերի համար չափազանց թանկ գին վճարում է նաեւ Ռուսաստանը, եւ, ի վերջոյ, Ղրիմի միացումը եւ Տոնպասում պատերազմի շարունակումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ նաեւ Ռուսաստանի համար:

Որտե՞ղ էր Հայաստանի կոպտագոյն սխալը: Պաշտօնական Երեւանը պէտք է գիտակցէր, որ Ռուսաստան-Արեւմուտք լարուած յարաբերութիւնների պայմաններում հնարաւոր չէ իրականացնել «եւ-եւ»-ի քաղաքականութիւն, այսինքն` խորացնել յարաբերութիւնները Ռուսաստանի եւ վերջինիս վերահսկողութեան տակ գտնուող միութիւնների հետ, միաժամանակ Եւրոպական Միութեան հետ ստորագրել Ընկերակցութեան պայմանագիրը: «Եւ-եւ»-ի քաղաքականութիւն հնարաւոր է, երբ Ռուսաստան-Արեւմուտք յարաբերութիւններում ջերմացում կայ: Մինչդեռ ակնյայտ է, որ Փութինի երկրորդ նախագահութեան շրջանում  Ռուսաստանն ու Արեւմուտքը մտնում են նոր Պաղ պատերազմի ժամանակաշրջան: Երեքուկէս տարի Հայաստանը բանակցեց եւրոպացիների հետ, սակայն մէկ գիշերուայ ընթացքում մտքափոխ եղաւ եւ ցանկութիւն յայտնեց անդամակցել ԵՏՄ-ին: Ահա այստեղ էր սխալը: Երեքուկէս տարի Հայաստանը արժանանում էր Փութինի ոչ բարեացակամ վերաբերմունքին, իսկ երբ Սերժ Սարգսեանը կտրուկ շրջադարձ կատարեց դէպի Մոսկուա, Հայաստանը եւրոպացիների մօտ ընկալուեց որպէս ոչ վստահելի գործընկեր: Որքան էլ այսօր Հայաստանի իշխանութիւնները յայտարարեն, որ իրենց ցանկութեամբ են ընթացել դէպի ԵՏՄ, ակնյայտ է, որ Ռուսաստանն է Հայաստանին տարել այնտեղ:

Ի՞նչ է սպասւում Հայաստանին ԵՏՄ-ում: Այստեղ հարցերն աւելի շատ են, քան պատասխանները: ԵՏՄ-ն որպէս միաւորում կայանալո՞ւ է: Ընդհանրապէս, տնտեսական միաւորումները կայանում եւ կեանք են ունենում, երբ դրանք ստեղծւում են պետութիւնների ազատ կամքի դրսեւորման պայմաններում: ԵՏՄ-ում չկան ընդհանուր արժէքներ ու չափանիշներ: ԵՏՄ-ն քաղաքական ծրագիր է, որի ետեւում Ռուսաստանն է, եթէ կ՛ուզէք` Վլատիմիր Փութինը:

Ի՞նչ է շահելու եւ ի՞նչ է կորցնելու Հայաստանը, եթէ ԵՏՄ-ն կայանայ: Այս հարցն էլ չունի միանշանակ պատասխան: Բայց այստեղ էլ հարցադրումը տեղին չէ: Պէտք է հարցնել` ի՞նչ էր շահելու Հայաստանը եւ ի՞նչ էր կորցնելու, եթէ հրաժարուէր ԵՏՄ-ին անդամակցելուց: Ենթադրենք, թէ Արցախի հարցում Ռուսաստանը չէր որդեգրի ազրպէյճանամէտ դիրքորոշում: Իսկ ինչպէ՞ս էինք դիմագրաւելու տնտեսական հարուածներին: Ի՞նչ գնով էր Ռուսաստանը Հայաստանին կազ վաճառելու, եթէ մենք հրաժարուէինք ԵՏՄ-ից: Հայաստանում հակառուս տրամադրութիւն ունեցողները առաջարկում են` կազ կը գնէինք Իրանից: Լաւ, եթէ այդքան հեշտ է Իրանից էժան կազ գնելը, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չէինք գնում: Հայաստանի համախառն ներքին արդիւնքի քսան առ հարիւրը ձեւաւորւում է Ռուսաստանում: Տարեկան Հայաստան է մտնում շուրջ երկու միլիառ տոլար գումար դրամական փոխանցումների ձեւով, որից 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ միւս 15 տոկոսը` միւս երկրներից: Այսպէս կարելի է շարունակել եւ թուերով ցոյց տալ, թէ ինչ ինչպիսի մեծ կախում ունի Հայաստանի տնտեսութիւնը Ռուսաստանից:

Մէկ բան ակնյայտ է կարճաժամկէտ տեսանկիւնից: Այսօր ողջ արեւմտեան աշխարհը դուրս է եկել Ռուսաստանի դէմ եւ կիրառում է պատժամիջոցներ: Նաւթի գները ընկնում են, ռուսական ռուբլին անշեղօրէն արժեզրկւում է: Այս պայմաններում` Հայաստանին ԵՏՄ-ում դժուար օրեր են սպասւում:

Յատուկ «Ազդակ»-ի համար  

Նախորդը

«Հայ Կին Գրողները Տարիներու Ընդմէջէն»

Յաջորդը

Մեծն Բրիտանիան Կը Փոխէ Հայոց Ցեղասպանութեան Վերաբերեալ Քաղաքականութիւնը Իրաւաբան Ռոպըրթսընի Տեղեկագիրէն Ետք

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.