Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Առաջին Գծում Զինուորին Փոխարինող Ոչ Մի Սարք Դեռ Չկայ». Այց Առաջին Գիծ

September 2, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

SY_tirker-1Վեհափառ հայրապետի օրհնութեամբ եւ «Ուորլտ Վիժըն» Հայաստանի աջակցութեամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կազմակերպած էր ուխտագնացութիւն-այց Արցախի սրբավայրեր եւ պաշտպանութեան բանակի (ՊԲ) զօրամասեր: Կը ներկայացնենք «Մեդիամաքս»-ի յատուկ թղթա-կիցի լրատուութիւնը այդ ուղեւորութիւնէն.

ԼՂՀ պաշտպանութեան բանակի հարաւային հատուածում տեղակայուած զօրամասերից մէկում ենք: Շարահրապարակում զինուորները ողջունում են հիւրերին ու օրհնութիւն ստանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենեակի ղեկավար, ուխտագնացութիւնը գլխաւորող Բագրատ եպս. Գալստանեանից:

«Երախտագէտ սրտով ենք եկել այստեղ: Մեր նպատակն ազատ ու հերոսական հողի վրայ ինքնաճանաչողութեան հասնելն ու հայ զինուորին շնորհակալութիւն յայտնելն է: Սահմանային վերջին իրադարձութիւնները եւս մէկ անգամ հաւաստեցին` այն ոգին, հոգեւոր մեծ ուժը, որ այսօր գոյութիւն ունի հայ զինուորի սրտում, մտքում եւ բազկում, որեւէ ուժի առջեւ չի ծնկի», ասաց նա:

Բագրատ եպս. Գալստանեանը նշեց, որ այցը եւս մէկ առիթ է սահմանին կանգնած զինուորին ու սահմանապահ ժողովրդին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զօրակցութիւնը յայտնելու եւ վեհափառ հայրապետի օրհնութիւնը փոխանցելու համար. «Հայ եկեղեցին երբեք չի կարող անտարբեր լինել իր զաւակների, յատկապէս նրանց նկատմամբ, ովքեր իրենց կեանքից առաւել ուրիշների կեանքի համար են պայքարում»:

Խօսքն ուղղելով զօրամասի հրամանատարին` Բագրատ եպս. Գալստանեանն ասաց. «Մաղթում եմ, որ անուանականչի ժամանակ` զինուորի անունը տալիս, ձեր գլխարկները հանելու, խոնարհուելու կամ նրանց ճակատը վերջին անգամ համբուրելու առիթ երբեք չունենաք, այլ անուն հնչեցնելիս զինուորի կուրծքը շքանշաններով զարդարելու եւ նրան դէպի զինուորական ծառայութեան աւելի մեծ աստիճանի վրայ դնելու հպարտութեան զգացումն ապրէք»:

Բանակում հոգեւոր դասի ներկայութիւնը մեծապէս կարեւորեց ուխտագնացութեան շրջանակներում լրագրողների հետ հանդիպած ՊԲ հրամանատար, զօրավար-տեղակալ Մովսէս Յակոբեանը.

«Եղել է զօրակոչ, երբ 64 զինծառայող աղանդաւոր է եղել, բայց զօրացրուելուց նրանցից ոչ մէկն այլեւս աղանդաւոր չէր», ասաց նա եւ նկատեց, որ ցուցանիշը վկայում է հոգեւոր դասի կատարած աշխատանքի մասին: ՊԲ հրամանատարը նշեց, որ ինքն իր հերթին առաջարկով է հանդէս եկել` պատրաստ է հանդէս գալու որպէս մկրտուող զինուորների կնքահայր»:

Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը խօսեց նաեւ առաջնագծում կանգնած զինուորների ապահովութեան մասին` նշելով, որ` «նրանք 99 տոկոսով պաշտպանուած են հակառակորդի գործողութիւններից»:

«Ունենք խնդիր գիշերային ժամերին մեր սահմանների անտեսանելի լինելու հետ կապուած, ինչի ուղղութեամբ աշխատանքներ են արուել եւ արւում են. վերջին իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ այդ առումով մենք բացեր ունենք», ասաց Մովսէս Յակոբեանն ու նկատեց, որ թեքնիք բոլոր միջոցների նպատակը զինուորի ծառայութիւնը հեշտացնելն է, բայց առաջին գծում զինուորին փոխարինող ոչ մի սարք դեռ չկայ:

SY_tirker-2Այց կատարուեց նաեւ Արցախի հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկը, որն գործօն մասնակցութիւն է ունեցել վերջին իրադարձութիւնների ժամանակ հակառակորդի խափանարարական փորձերը կանխելու եւ ետ շպրտելու գործում: Այստեղ հոգեւորականները նորակոչիկներին Կտակարաններ նուիրեցին:

Շարքային Էդգար Ենոքեանը 1 ամիս 9 օր է` պարտադիր զինուորական ծառայութեան մէջ է: Ասում է, ազատ ժամանակ ոչ թէ թերթելու, այլ կարդալու է Կտակարանը: Էդգարի փոխանցմամբ, արդէն յարմարուել է զինուորական կեանքին:

«Բանակում դժուարութիւններ կան, բայց դրանք յաղթահարելի են ու բնական` իսկական տղայի համար», վստահեցնում է նորակոչիկն ու նշում, որ կարճ ժամանակում իր մէջ նոր յատկանիշներ է բացայայտել, ընկերական մեծ շրջապատ ունի ու հպարտ է զինուորական համազգեստ կրելու համար:

«Ոչ միայն զինուորները, այլեւ նրանց ծնողները պէտք է հպարտ լինեն զինուոր որդի ունենալու համար. հայրենիքի պաշտպանութիւնը իւրաքանչիւր տղամարդու կեանքի ամենակարեւոր գործը պէտք է լինի», նկատում է Էդգարը ու շտապում նոր ստացած նուէրն ուսումնասիրելու:

Հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասի հրամանատար, գնդապետ Յարութիւն Ամիրխանեանը մեզ հետ զրոյցում անդրադառնում է վերջին շրջանում հակառակորդի գործողութիւններին.

«Հակառակորդը փորձեց լարել իրավիճակը առաջնագծում` աշխարհին ու իր ժողովրդին ինչ- որ բան ապացուցելու համար, բայց, ինչպէս տարիներ առաջ, այնպէս էլ հիմա մեր զինուորները կարողացան հակառակորդին յետ շպրտել: Ցաւօք, այդ ընթացքում մենք ունեցանք նաեւ զոհեր, բայց կարողացանք հակառակորդին ապացուցել, որ մեր գործն արդար է, եւ բոլոր հարցերը միայն ու միայն դիւանագիտական ճանապարհով պէտք է լուծուեն: Մենք նրանց յուշեցինք, որ զէնքի ուժով նրանք մեզ հետ չեն,  կարող խօսել», ասաց հրամանատարը:

Անդրադառնալով նախկինում եղած մտահոգութիւններին, թէ սահմանները լիարժէք պաշտպանուած չեն` սահմանապահ զօրամասի հրամանատարն ասաց. «Եթէ լիարժէք պաշտպանուած չլինէին, հակառակորդն իր վերջին շրջանում կատարած սադրանքների պտուղները կը քաղէր: Բոլոր ծնողները թող հանգիստ լինեն` մեր զինուորն ապահով է»:

Խօսելով զինուորների բարձր մարտական ոգու մասին` Յարութիւն Ամիրխանեանը նշեց. «Հակառակորդի աշխուժացման ժամանակ առաջնագիծ եկած կամաւորները շարքայինների հետ շփումից յետոյ ասացին, որ իրենք են մեծ ոգեւորութեամբ հեռանում սահմանից®»:

 

Նախորդը

Ճանաչենք Մեր Զինուորներին. Նրանք Դիրքերում Են Յայտնուել Առանց Որեւէ Կոչի

Յաջորդը

Անպարտելի Բանակ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.