Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նրանց Մասին Չեն Պատմում. Նրանց Մասին Լռում Են

September 2, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Hedq_diver-2ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանի հետ «բանակցութիւններն» արդիւնք տուեցին: Թոյլտուութիւն ստացայ զրուցել հետախոյզների խմբի հետ: Ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի իրավիճակի սրացումից յետոյ նրանց կանխարգելիչ մի գործողութեան իբրեւ հետեւանք հակառակորդը տուել է 7 զոհ եւ 5 վիրաւոր: Հետախոյզներին հանդիպեցի սահմանի տարբեր հատուածներում` զօրամասում եւ առաջնագծում:

Նրանցից երկուսը պատրաստւում են դիրքեր գնալ: Խօսակցութիւնը չի ստացւում, չեմ կարողանում նրանց «խօսացնել», պատ է: Տղերքը չեն խօսում ու վերջ, ոչինչ չեն ուզում պատմել: Գործողութիւնների մասին էլ հարցերին պատասխանում են` առաջադրանք են ստացել ու կատարել: Յետոյ հարցնում եմ նրանց կարծիքը տարբեր երկրների բանակների մասին, հարցնում եմ ամենալաւ հետախոյզների մասին: Տղերքը սկսում են կցկտուր  ինչ-որ բաներ խօսել, բայց մէկ ժամուայ զրոյցի ընթացքում իմ ջանքերը` խօսակցութիւնը թեքել իրենց կողմը, գրեթէ չի ստացւում:

Նրանք սովոր չեն պատմելու իրենց մասին: Նոյնիսկ ընտանիքներում չգիտեն, թէ իրենք ինչով են զբաղւում բանակում: Նրանց  անունները չեն հնչում երբեք, նրանց պարգեւատրելու մասին չեն բարձրաձայնում, ուրուականների նման են` ե՛ւ կան, ե՛ւ չկան: Չնայած ժամանակ առ ժամանակ նշում էի, որ մեր զրոյցը չի հրապարակուելու, միեւնոյն է, կարելի է ասել, զրոյց  չստացուեց:  Յետոյ ինչ-որ պահի ասացին, որ պէտք է գնան դիրքեր ու գնացին:

Հետախոյզների հետ կանխարգելիչ գործողութեան մասնակցել է նաեւ Վահէ Պետրոսեանը: Սիսիանի Անգեղակոթ գիւղից է: Ծառայութեան մէջ է 20 ամիս: Նա խմբում միակ  շարքային էր: Նրան ընտրել են տղերքը, եւ նա իրեն պահել է` ինչպէս պէտքն է: Երբ հարցնում եմ` զինուորին ինչո՞ւ էք վերցրել յետներդ, նրանցից մէկը պատասխանում է. «Դէ, մենք միշտ չենք մնալու, թող սովորեն»: Ինչպէ՞ս է իրեն պահել գործողութեան ընթացքում` «շա՛տ լաւ», ասում է խմբի ղեկավարն ու այսքանով աւարտւում է Վահէի մասին խօսակցութիւնը:

Դիրքերի մօտ հանդիպում ենք հրամանատարին` Ջալալ Յարութիւնեանին: Հայոց բանակի լաւագոյն սպաներից է: Անընդհատ շարժման մէջ է, միշտ դիրքերում է: Ամէն ինչ անձամբ է ստուգում: Սպաներից մէկը, երբ նրա մասին խօսում էինք, այսպէս բնութագրեց. «Բժիշկները պէտք է պարզեն, թէ ինչ նիւթից է սարքուած մեր հրամանատարը: Նա չի քնում, չի ուտում, անընդհատ շարժման մէջ է, առաւօտները վազում է, բայց միշտ ուժ ունի»:

Երկու հետախոյզի էլ հանդիպում եմ սահմանի մէկ այլ հատուածում:

Կարէնը (անունները պայմանական են, հեղ.) 16 տարեկանից բանակում է: Զօրամասի թիկունքի գծով տեղակալը ծանօթացրեց Կարէնի հետ եւ ասաց, որ հարցազրոյց պիտի տայ: Կարէնն անմիջապէս հակադարձեց.

– Ես չորրորդ դասարանի կրթութիւն ունեմ, ի՞նչ հարցազրոյց պիտի տամ:

– Կրթութիւնը կապ չունի,- ասում եմ:

– Ո՞նց կապ չունի, եթէ կրթութիւն ունենայի, հիմա զօրավար կը լինէի,- պատասխանում է Կարէնը:

– Ո՞րն է ազրպէյճանական բանակի թոյլ կողմը:

– Իրենց թոյլ կո՞ղմը. որ ազրպէյճանցի են: Իրօք, ի վիճակի չեն ուժեղ բանակ ունենալ: Որքան ուզում ես` զէնք ունեցիր, եթէ այդ զէնքը չես կարողանում օգտագործել, ի՞նչ պիտի անես դրանք: Գիտես` մարդ սպաննելը հաճելի բան չի, թէկուզ թուրք լինի, բայց մենք ստիպուած ենք դա անում:

Յետոյ լռութիւն է: Ես դադար եմ տալիս` կարծելով, թէ կը շարունակի, բայց  չի շարունակում:

Մտածում եմ, երբ նրանք ասում են վնասազերծեցինք  հերթապահին,  նշանակում  է հակառակորդի զինուոր են սպաննել: Բայց մենք չենք պատկերացնում, վնասազերծել բառի իմաստի մէջ չենք էլ խորանում, չենք պատկերացնում, որ նրանք եթէ դա արել են առանց կրակոցի, ուրեմն դանակով են սպաննել կամ ձեռքերով են խեղդամահ արել:

Ազրպէյճանցիները Գիշերը Դիրքերը Լքում Են

«Մտել ենք նրանց դիրքերը` դատարկ են, զարմացել ենք: Ցերեկը այնտեղ զինուորներ էին, այնտեղից կրակել էին մեր դիրքերի ուղղութեամբ, իսկ հիմա դատարկ են: Նրանց մէկ դիրքում 3+3 +1 մարդ կայ, այսինքն` վեց գումարած աւագը: Ու նրանցից ոչ մէկը դիրքում չէ: Մենք գնացինք  հակառակ ուղղութեամբ` շրջանցելով ամրութիւնը: Խրամատի միւս թեւն էլ դատարկ էր: Յետոյ մօտեցանք ամրութիւնը, պարզւում է` երկու թեւերից եկել ամրութիւնը մօտ են հաւաքուել, վախից իրարից չեն հեռանում», պատմում է  կարէնը:

Հարցնում եմ` եղե՞լ են դէպքեր, որ խմբի անդամներից մէկն իր առաջադրանքը չի կատարել: Կարէնը պատմեց մի այդպիսի դէպք. յառաջադրանքում ամէն մէկն իր անելիքն ունի` յստակ, հաշուարկուած մինչեւ վերջ, այսինքն` նման գործողութիւնների ժամանակ դու պէտք է հաշուարկես բոլոր այն հնարաւոր տարբերակները, որ կարող են առաջանալ: Ասենք` վնասազերծելուց մի բան էն չի լինում: Կրակոց է հնչում, գործողութեան ողջ ընթացքը միանգամից փոխւում է, իւրաքանչիւր ոք գիտի` ինչ պէտք է անի: Կամ, ասենք, նահանջի ճանապարհը փակ է,  այդ դէպքում գիտենք որտեղ, որ ժամին պիտի հանդիպենք թշնամու թիկունքում: Մի խօսքով,  ամէն ինչ մանրամասն հաշուարկուած է, տասնեակ հերթապահ տարբերակներով: Ցանկացած միջոցառում կատարւում է ծրագրաւորմամբ: Բայց երբեք հարիւր տոկոսով չի լինում: Լինում է, որ վայրկեանների ընթացքում որոշում ես կայացնում: Մի անգամ տղաներից մէկը գործողութեան վայրից աւելի հեռու պէտք էր մեզ սպասէր: Ինքը պիտի աջակցէր անհրաժեշտութեան դէպքում, եթէ չկար այդ անհրաժեշտութիւնն, ինքն ուղղակի տեղում պիտի մնար:  Յետոյ տեսանք` ինքն էլ է միացել գործողութիւններին, չնայած ծրագրուած էր այլ բան»:

«Յետոյ պատժեցի՞ք»,- հարցնում եմ:

«Ո՛չ, ի՛նչ պատժենք: Ինքն ասեց` ո՞նց որ հասնեմ աղբիւրին ջուր չխմեմ, ոնց կը լինի»:

Hedq_diver-1Յետոյ մեզ միացաւ ականազերծողներից մէկը: Նրանց խումբը գործողութիւնից առաջ ականազերծել է հետախոյզների ճանապարհը: Եուրան կատակասէր սպայ է: Դեռ հարց չէի տուել, միանգամից ասում է. «ամուսնացած չեմ, որոշել էի ամուսնանալ, վիճակը խառնուեց: Տեսնենք` կը ստացո՞ւի ամուսնանալս»:

Շփման գծի վերջին դէպքերից յետոյ ազրպէյճանցիները սահմանամերձ եօթ գիւղերից հանել են բնակչութեանը, նրանք անվտանգութեան համար հոսանքազրկել էին իրենց գիւղերը: Հետախոյզներից մէկը ազրպէյճանցիների աշխուժացումը կապում է նրանց պաշտպանութեան նորանշանակ նախարարի հետ:

«Նա ուզում է ինչ-որ բան փոխի: Հիմա իրենց գիւղերի պաշտպանութիւնն է ուժեղացնում, հողաթմբեր են կառուցում գիւղերի դիմացը: Մենք չենք պատասխանել երկար ժամանակ իրենց, իրենք էլ մտածել են, որ էդպէս պիտի շարունակուի, իրենք անեն, մենք ընդամէնը պաշտպանուենք: Իրենք անընդհատ խափանարարներ են ուղարկում, ինչ-որ յաջողութիւններ ունեցել են: Բայց դէ մենք չէինք պատասխանում:  Ճիշտն ասած, մենք էլ ենք իրենց զէնքով ուրախանում: Մեզ ինքնաթիռ պէտք չի ձեռք բերել, իրենք թող ինչքան ուզում են ունենան, մենք էդ ինքնաթիռները խփելու ենք, էդ ունենք մենք», ասում է Սամուէլը:

Հարցնում եմ ազրպէյճանցիների զինատեսակների առաւելութեան մասին: «Թուրքական զէնքեր շատ ունեն, Իսրայէլի արտադրութեան զէնքեր ունեն իրենց խափանարարները, որ եկել են: Մենք ունենք այն, ինչ մեր հնարաւորութիւններն են թոյլ տալիս, մենք քարիւղ չունենք էդքան զէնքի վրայ փող դնելու համար: Մեր զէնքերը մի քիչ էժան են, բայց բաւարարում է մեզ մեր խնդիրները լուծելու համար,- ասում է Կարէնը,- մեր վերջին գործողութեան ընթացքում նոր սարքերով ենք գնացել, մթի մէջ աշխատելու սարքեր են, մեզ շատ օգնել են դրանք: Դրանցից լաւերն էլ կան, ի հարկէ: Բայց ունենք էն, ինչը որ ունենք, դրանով էլ աշխատում ենք»:

«Ազրպէյճանցիները երբեք իրենց պատմութեան ընթացքում ոչ մի պատերազմ չեն յաղթել, չի պատերազմել այդ ազգը: Թուրքերը էստեղ կռուել են, այլ ցեղեր կռուել են, բայց ազրպէյճանցիները ոչ մի մարտի չեն մասնակցել իրենց պատմութեան ընթացքում: Բայց մի իւրայատկութիւն ունի այդ ազգը` մէջքից հարուածելու»,- հակառակորդի ունակութիւններն է գնահատում հետախոյզը:

– Խումբը զոհ չի՞ տուել գործողութիւնների ընթացքում,- հարցնում եմ ես:

– Ո՛չ:

– Իսկ դա նշանակում է, որ շատ արհեստավա՞րժ էք:

– Ո՛չ, դա նշանակում է, լաւ ծրագրում:

– Պարգեւատրուե՞լ էք վերջին գործողութեան համար:

– Ինչո՞ւ, պարգեւատրման համար ենք անում մեր գործը:

– Դէ, հարցնում եմ, պարզապէս ուզում էի իմանալ:

– Պարգեւատրումը պետութեան անվտանգութիւնն է, մեր տղաներից մէկը չորս երեխայ ունի: Նա, ի՞նչ է, պարգեւատրման մասի՞ն պիտի մտածի:

Սխալ հարց եմ տալիս, խօսակցութիւնը ընդհատւում է մի որոշ ժամանակ: Յետոյ խօսում ենք նաւթամուղի մասին, այնտեղ հասնելու հնարաւորութիւնների մասին, որն հեռու է 250 քմ:

– Կարող ենք, եթէ նման առաջադրանք լինի: Այդ մասին խօսում են, լսել եմ տարբեր մարդկանցից, որ Ղարաբաղի բանակը կարող է այնտեղ վնասներ հասցնի: Բայց դա էնքան ազդու չի, մի քանի օրում կը վերականգնեն: Աւելի լաւ է մի դասակ ոչնչացնել, քան` նաւթամուղը պայթեցնել:

– Վերջին օրերի կանխարգելիչ գործողութիւններից յետոյ ի՞նչ է փոխուել նրանց մօտ:

– Վախն է շատացել, վախը: Անընդհատ կրակում են, հէնց էնպէս, անընդհատ  լուսաւորում են իրենց տարածքները: Էնքան են վախեցել, որ զրահամեքենաներն բերել են դիրքերի մօտ,  առաջնագծի մօտ, որպէսզի իրենց զինուորների մարտական ոգին բարձրացնեն: Բայց դա օգուտ չի:

«Նախարարն ասել է, որ եթէ մեր զինուորին խփեն, մենք տասը կը խփենք եւ կ՛ոչնչացնենք այդ դիրքը, որտեղից եղել է մահացու կրակոցը: Սա հոյ էնպէս ասուած խօսքեր չեն: Զգուշացրել ենք, հիմա իրականացնում ենք»,- ասում է հետախոյզ Կարէնը:

Վստահելի մարդ լինելն ընդգծելու համար յաճախ օգտագործում են` «ես նրա հետ հետախուզութեան կը գնամ» արտայայտութիւնը, որը, թերեւս, պատերազմական վիճակով պայմանաւորուած, արդիական է դարձել: Ի՞նչ է ռազմաճակատային հետախուզութիւնը, ի՞նչ է արժենում նրանց` հակառակորդի թիկունք անցնելու ամէն մի գործողութիւնը, քանի՞ կեանք է խլել այս կամ այն գործողութիւնը: Մենք ոչինչ չենք իմանում, մեզ ոչինչ չեն ասում: Ի  հարկէ, հետախոյզները վերադառնալուց յետոյ գրում են իրենց հաշուետուութիւնները, բայց դրանք խիստ գաղտնի են: Տասնամեակներ յետոյ միայն կը գրուեն գրքեր այսօրուայ հայ հետախոյզների ու նրանց իրականացրած գործողութիւնների կարեւորութեան մասին:

«Հետք»

Նախորդը

«Փակ Արխիւներ Չկան. Պէտք Է Աշխատել»

Յաջորդը

Ճանաչենք Մեր Զինուորներին. Նրանք Դիրքերում Են Յայտնուել Առանց Որեւէ Կոչի

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.