Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հակառակորդը Լուրջ Կորուստներ Է Կրել Պատերազմ Հայաստան-Ազրպէյճան Սահմաններում

August 4, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1994 թուականի մայիսին հաստատուած անժամկէտ հրադադարից ի վեր Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմաններում իրավիճակը երբեք այն աստիճանի չէր լարուել, ինչպէս վերջին օրերին: Ազրպէյճանական կողմը, սանձազերծելով նոր սադրանքներ ու գրոհներ, բազմաթիւ կորուստներ է կրել: Ըստ պաշտօնական եւ ոչ պաշտօնական տուեալների, ազրպէյճանական բանակը տուել է աւելի քան մէկ տասնեակ սպաննուած եւ բազմաթիւ վիրաւորներ: Վերջին քսան տարիներին սա ազրպէյճանական կողմի ամենալուրջ կորուստն էր: Դժուար է ասել` արդեօք սա դաս լինելո՞ւ է Իլհամ Ալիեւի համար, թէ՞ ազրպէյճանական կողմը շարունակելու է իրավիճակը լարուած պահելու եւ հայկական գիւղերը գնդակոծելու, հայ քաղաքացիական բնակչութեանը թիրախաւորելու իր քաղաքականութիւնը:

Ակնյայտ է մէկ բան եւ դա չեն կարողանում թաքցնել նաեւ ազրպէյճանական լրատուամիջոցները: Վերջին փոխհրաձգութիւնները, որոնք կարելի է համարել պատերազմ, ազրպէյճանական կողմի համար եղել է սառը ցնցուղ: Մի քանի օրուայ ընթացքում աւելի քան մէկ տասնեակ զոհը բանակում կատակ բան չէ: Եւ սա այն բանակում, որը, ըստ ազրպէյճանական վստահեցումների ու սպառնալիքների, պէտք է «ազատագրի Լեռնային Ղարաբաղն ու գրաւեալ հողերը»: Ազրպէյճանական բանակին, իրականում, միայն մէկ բան է յաջողւում` մի քանի ժամ շարունակ գնդակների տարափ թափել հայկական գիւղերի վրայ: Ռուսական համերգային մի յայտնի խումբ, որը պէտք է ելոյթներ ունենար Պաքւում, յետաձգել է առաջիկայ համերգը, քանի որ Ազրպէյճանում գրեթէ սուգ է: Ազրպէյճանական Էյ.Էն.Էս. հեռուստաընկերութիւնը, որը աւելի քան քսան տարի իր լուրերի թողարկումները պարտադիր սկսում է Արցախ-Ազրպէյճան սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկատուութեամբ, մէկ օրով իր եթերից հանել է բոլոր երաժշտական հաղորդումները: Իլհամ Ալիեւի աւագ դուստրը` Արզուն, ֆէյսպուքեան իր էջում ռուսերէնով գրել է. «Յաւերժ յիշատակ` հայրենիքի համար զոհուածներին»:

Յուլիսի վերջին օրերին ես հերթական անգամ մեկնեցի հայ-ազրպէյճանական սահմանի ամէնից վտանգաւոր հատուած` Տաւուշի մարզի Բերդի շրջանի չորս գիւղեր` Չինարի, Մովսէս, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբիւր: Այս գիւղերը, որոնք գտնւում են ազրպէյճանական դիրքերի ուղիղ կրակահերթերի տակ, խաղաղ կեանք չունեն արդէն աւելի քան քսան տարի: Միւս կողմից, գիւղացիները պատմեցին, որ այնպիսի հրետակոծութիւն, ինչպէս յուլիսի վերջին օրերին տեղի ունեցածն էր, տեսել ու ապրել էին միայն պատերազմի տարիներին: Իրականութեան մէջ Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի Տաւուշի հատուածում պատերազմ է: Բարեբախտաբար վերջին օրերի հրետակոծութեան պատճառով հայկական կողմը խաղաղ, քաղաքացիական բնակչութեան շրջանում չի տուել զոհեր եւ վիրաւորներ: Սա նշանակում է, որ մեր գիւղերի բնակիչները կարողանում են ճիշդ ժամանակին պատսպարուել: Հայկական բանակը կորուստներ է կրել Արցախում: Վերջին օրերին նահատակուել են երեք հայ զինուորականներ:

Այս օրերին շատ է գրւում, որ անհրաժեշտ է սահմանամերձ գիւղերի բնակիչներին զինել: Սա շատ վտանգաւոր մտայնութիւն է, որին Հայաստանի իշխանութիւնները դէմ են արտայայտուել: Հայաստանը ունի բանակ եւ պէտք է մտածել բանակի մարտունակութիւնը բարձրացնելու, սահմանները աւելի լաւ պաշտպանելու եւ վերահսկելու մասին: Հայաստան-Ազրպէյճան սահմանները մասամբ պաշտպանում են պայմանագրային զինծառայողները, այսինքն` քաղաքացիական անձինք, ովքեր պետութեան կողմից ստանում են աշխատավարձ եւ պաշտպանում սահմանները: Պէտք է մտածել այդ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու եւ ընտանիքների ընկերային վիճակը բարելաւելու մասին: Բացի այդ, կարելի է մտածել պայմանագրային զինծառայողների թիւը աւելացնելու մասին:

Այս օրերին, երբ սահմաններում պատերազմական վիճակ է, անհրաժեշտ է աւելի համապարփակ եւ իրականութեանը համապատասխանող լրատուութիւն տալ: Այգեպար, Մովսէս եւ յատկապէս Չինարի գիւղերում բնակիչները ուղղակի զայրացած էին հայկական հեռուստաընկերութիւնների աշխատանքի վրայ: Մարդիկ բողոքում էին, որ պետական քարոզչութիւնը ճիշդ չի ներկայացնում առկայ իրավիճակը:

Իրականում, ինչպիսի իրավիճակ է հայ-ազրպէյճանական սահմաններում եւ հայկական գիւղերում: Պէտք է հաւատալ, որ, իրօք, Հայաստանը եւ հայկական բանակը ամբողջութեամբ վերահսկում է իրադրութիւնը: Ազրպէյճանական կողմի վերջին օրերի կորուստները դրա ուղղակի հաւաստիացումն է: Հայկական կողմի յայտարարուած մարտավարութիւնը եւս արդարացուած է` հարուածել ոչ թէ ազրպէյճանական խաղաղ բնակչութեանը, այլ` բանակին: Արդարացուած է նաեւ անհամաչափ ուժ կիրառելու սկզբունքը, այսինքն հայկական կողմից ամէն մի զոհի դիմաց ազրպէյճանական կողմը պէտք է կրի մի քանի զոհ:

Սահմանամերձ հայկական գիւղերում չկայ խուճապային տրամադրութիւն, բայց կայ տագնապ: Մարդիկ մտահոգուած են: Մինչեւ ե՞րբ է այսպէս շարունակուելու, արդեօք սահմանները լա՞ւ են պաշտպանուած, չկա՞յ  վտանգ, որ ազրպէյճանական խափանարարական-հետախուզական խմբերը կը ներթափանցեն հայկական գիւղեր եւ կը սպաննեն խաղաղ բնակիչներին: Մտահոգիչ է երեխաների վիճակը: Հայաստանի իշխանամէտ հեռուստաընկերութիւնները եւ պաշտօնական քարոզչութիւնը չի անդրադառնում սահմանամերձ գիւղերի երեխաների խնդրին: Իրականութիւնն այն է, որ իւրաքանչիւր գնդակոծութիւնից յետոյ երեխաների հոգեկան աշխարհը տակնուվրայ է լինում: Գնդակոծութիւնը սկսուելուց յետոյ շատ երեխաներ լացում, աղաղակում են: Վերջին գնդակոծութիւնները, որոնց թիրախում էին սահմանամերձ Դովեղ, Բարեկամաւան, Ոսկեպար, Մովսէս, Այգեպար, Չինարի եւ Ներքին Կարմիրաղբիւր գիւղերը, անդադար շարունակուել են երեքից հինգ ժամ: Տասնեակ ծնողներ ինձ պատմեցին, որ իրենց երեխաները հիւանդութիւններ են ձեռք բերում: Այս մասին պէտք չէ լռել: Աւելի՛ն. այս մասին պէտք է բարձրաձայնել ի լուր աշխարհի, ի լուր Հայաստանի եւ սփիւռքի հայ ժողովրդի:

Վերջին օրերին հայ հասարակութեան, աւելի ճիշդ` սահմանամերձ գիւղերում քննարկուող թեմաներից մէկը բնակչութեան տարհանման խնդիրն է: Այսպէս, Բարեկամաւան գիւղից վերջին հրետակոծութեան ժամանակ մարդկանց մի մասին տարհանել են: Այո՛, պէտք է երեխաներին ու ծերերին ժամանակաւորապէս տարհանել, երբ հակառակորդը սկսում է գնդակոծութիւնը: Պէտք չէ յատկապէս երեխաներին թողնել կրակի տակ: Աւելի՛ն. հէնց այդ երեխաների համար պէտք է կազմակերպել հանգիստ Հայաստանի տարբեր ճամբարներում եւ դա պէտք է անել անվճար: Սահմանամերձ գիւղերի երեխաների համար պէտք է անվճար կազմակերպել տարբեր շրջապտոյտներ: Դա կը լինի փոքրիկ փոխհատուցում այդ երեխաներին ու նրանց ծնողներին, ովքեր աւելի քան քսան տարի ապրում, հող են մշակում եւ պահում Հայաստանի սահմանը:

Յատկապէս այս տարի Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը չկարողացան մշակել իրենց հողակտորները, քանի որ հակառակորդը թոյլ չի տալիս: Չինարի գիւղում ես մի քանի գիւղացիների հետ բարձրացայ այն տարածքներ, որտեղ ազրպէյճանցիները գնդակոծել էին Կարմիր խաչի մեքենան եւ հունձի պատրաստուող մեքենան: Այսօր Չինարիի ու Մովսէսի տասնեակ հեկտար ցորենի արտեր չեն հնձուել: Պետութիւնը պարտաւոր է այն գիւղացիներին, որոնց բերքը մնալու է դաշտում, արժանապատիւ փոխհատուցում տրամադրել: Բաւական է էժան քարոզչութեամբ ու հայրենասիրական լոզունգներով «կերակրել» սահմանամերձ գիւղի հայ մարդուն: Այդ մարդն է Հայաստանի սահմանապահը: Այդ մարդը պէտք է համոզուած լինի, որ ինքը պետութիւն ունի:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Գողգոթայէ՜ն` Թաբորի՛ն…

Յաջորդը

Աւստրալիան Պէտք Է Պաշտօնանկ Ընէ Արտաքին Գործոց Նախարարը` Հայոց Ցեղասպանութիւնը Ժխտելուն Համար

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.